ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել գիտական կադրերի ատեստավորման կարգում փոփոխության նախագծին:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը` նշելով, որ 2023 թվականի տարեվերջին հաստատված կարգում առաջարկվող փոփոխությունները և լրամշակումները նպատակ ունեն հստակեցնել սահմանված մի շարք հասկացությունները և գիտական աշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշները` 2026 թվականին անցկացվելիք ատեստավորման ժամանակ հնարավոր տարընթերցումներից խուսափելու նկատառումով:
«Ատեստավորման կարգի ընդունումից հետո իրականացվել է գիտական համակարգում աշխատողների հրապարակումների վերլուծություն, որը ցույց է տվել՝ դրանում կան ձևակերպումներ, որոնք հնարավորություն են ստեղծում խուսափելու գիտական արդյունքի՝ հնարավորինս ավելի լայն միջազգայնացումից և որակյալ գրախոսությունից:
Առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի, մասնավորապես, հստակեցնել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հրապարակումներին ներկայացվող պահանջները: Երկրորդ ուղղությունը վերաբերում է համարժեքությունների համակարգին, ըստ որի՝ գիտական հոդվածներն ամբողջությամբ չեն կարողանա փոխարինվել մենագրություններով, այսինքն՝ գիտական հոդվածի տպագրությունը որոշակի մասով կմնա պարտադիր: Հստակեցվել են նաև աշխատաժամանակի ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատողներին ներկայացվող պահանջները:
Միաժամանակ, առաջարկվում է հայագիտության և հումանիտար գիտությունների հրապարակումների համար, հաշվի առնելով տվյալ բնագավառների յուրահատկությունը, ինչպես նաև մինչև առաջիկա ատեստավորման համար սահմանված ժամկետը, տարակարգերի ցածր պաշտոնների համար ատեստավորման պահանջները վերաձևակերպել` 5 տարվա պահանջի երկու հինգերորդի չափով:
Իրականացվող գործընթացը հանդիսանում է գիտության ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների և ներդրումների ավելացման քաղաքականության, մասնավորապես՝ 2022 թվականից մեկնարկած աշխատավարձերի նորմավորման գործընթացի շարունակությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով` գիտության ոլորտում վարվող պետական քաղաքականության արդյունքում 2025 թվականի հունվարի 1-ից գիտական աշխատողների աշխատավարձերը նորմավորվել են՝ ըստ գործող ատեստավորման կարգի և սահմանված գործակիցների: Գիտնականների փաստացի աշխատավարձերը 2021 թվականի` բարեփոխումների մեկնարկի ժամանակահատվածի համեմատությամբ, առնվազն կրկնապատկվել են, իսկ որոշ պաշտոնների դեպքում նույնիսկ եռապատկվել են:
Նախարարը նշել է, որ 2026 թվականին գիտական համակարգում աշխատողների նոր ատեստավորման գործընթաց է նախատեսվում` նոր պահանջներով, որից ելնելով՝ կվերանայվեն նաև գիտական կազմակերպությունների ֆինանսավորման ծավալները:
«Պետական քաղաքականությունն արդեն տալիս է իր արդյունքները. տարեցտարի ավելանում են Հայաստանի գիտնականների հրապարակումները միջազգային հեղինակավոր գիտական շտեմարաններում: Մասնավորապես՝ 2023 թվականի արդյունքներով (2024 թվականի արդյունքները դեռևս ամփոփվում են) պատմականորեն ամենամեծ թվով գիտական հրապարակումներ են գրանցվել միջազգային հեղինակավոր պարբերականներում: Կարևոր է, որ հրապարակումների աճը տեղի է ունենում ոչ միայն բնագիտական, այլ նաև հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա տեղեկացմամբ՝ անցած տարի 1205 հրապարակում է արվել միջազգային գիտական պարբերականներում։
Անդրադառնալով որոշմանը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է գիտական համակարգի աշխատողների վարձատրության բարելավման դինամիկան 2021 -2025 թվականների համար. ավագ լաբորանատ-ճարտարագետ՝ 76 հազար դրամից հասել է 179 հազար դրամի. աճը՝ 130 տոկոս, կրտսեր գիտաշխատող՝ 99 հազար դրամից հասել է 246 հազար դրամի. աճը՝ 245 տոկոս, առաջատար գիտաշխատող` 114 հազար դրամից դարձել է 443 հազար դրամ. աճը` 288 տոկոս, գլխավոր գիտաշխատող` 138 հազար դրամից դարձել է 552 հազար դրամ. աճը՝ 300 տոկոս, գիտական խմբի ղեկավար` 129 հազար դրամից հասել է 410 հազար դրամի. աճը՝ 217 տոկոս, գիտական ստորաբաժանման ղեկավար` 141 հազար դրամից հասել է 474 հազար դրամի. աճը՝ 238 տոկոս:
Հարցի քննարկման ժամանակ ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է, որ բացի վերը թվարկված աշխատավարձերից, գիտնականները վարձատրություն են ստանում նաև տարատեսակ դրամաշնորհային ծրագրերի համար, որոնք իրականացվում են ինչպես պետության կողմից տրված գիտական դրամաշնորհներով, այնպես էլ միջազգային ծրագրերով:
«Ծրագրի մեկնարկի ժամանակ ունեինք պատկեր, երբ գիտական գործունեությամբ զբաղվողների թիվը պարբերաբար նվազում էր: 2023 թվականին առաջին անգամ արձանագրվեց, որ 296-ով ավելացել է գիտական գործունեությամբ զբաղվողների թիվը, որոնց մեծ մասը երիտասարդներ են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Հատկանշական մեկ այլ հանգամանք ևս` ըստ նախարարի՝ 2014-2020 թվականներին ՀՀ-ն ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրի համար ավելի շատ անդամավճար էր վճարել, քան գիտնականները ստացել էին դրամաշնորհ: Միայն անցյալ տարի հայ գիտնականները 144 հայտ են ներկայացրել ԵՄ Հորիզոն Եվրոպա ծրագրին, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է կրկնակի, իսկ ստացված դրամաշնորհների ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 7,58 մլն եվրո:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…
DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…
Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց