Այսօր մենք նշում ենք Կրթության միջազգային օրը, որը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս ընդգծելու կրթության կարևոր դերը մեր հասարակության կայացման, քաղաքացու ձևավորման և խաղաղության հաստատման գործում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ այս տարվա թեման արհեստական բանականության հնարավորություններն ու մարտահրավերներն են, որոնք կարող են փոխել մեր կրթական համակարգը և ընդլայնել նորարարությունների սահմանները:
Հայաստանում արդեն մի քանի տարի է, ինչ 15 ավագ դպրոցներում հաջողությամբ փորձարկվում է ԱԲ կրթական ծրագիրը, որին մասնակցում է շուրջ 600 աշակերտ: Այս ծրագիրը, որը մշակվել է մեր երկրում, ճանաչվել է միջազգային մակարդակում, և մենք հպարտ ենք, որ այն համապատասխանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ստանդարտներին: Մենք նպատակ ունենք մինչև 2026 թվականը ծրագիրը հասանելի դարձնել հանրակրթական դպրոցների աշակերտների 80%-ին, ինչը կնպաստի մեր երիտասարդների մրցունակությանը և ստեղծագործական զարգացմանը:
Բարձրագույն կրթության ոլորտում` Երևանի պետական համալսարանում, գործում է արհեստական բանականության լաբորատորիա, որտեղ իրականացվում են նորարարական և կիրառական հետազոտություններ: Պետական բյուջեից հատկացված 8.6 մլրդ դրամը, այդ թվում՝ ԵՊՀ-ում նոր գերհամակարգչային կենտրոնի ստեղծման համար, հնարավորություն կտա մեր գիտնականներին և ուսանողներին աշխատել ժամանակակից տեխնոլոգիաներով ու միջոցներով:
Այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է, որ մենք միասին աշխատենք կրթության, գիտության և նորարարության ոլորտներում, որպեսզի մեր երկրում ստեղծենք կայուն, արդիական և մրցունակ հասարակություն:
Վստահ եմ, որ արհեստական բանականության ճիշտ կիրառությունը կարող է լավ գործիք լինել այդ ճանապարհին։ Միաժամանակ, ինչպես տեխնոլոգիական զարգացման մյուս դեպքերում, արժեքային կրթությունը դառնում է առանցքային՝ ստեղծված հնարավորությունները հանրային զարգացմանն ի նպաստ օգտագործելու և խելամիտ որոշումներ կայացնելու համար։ Սա էլ է կրթության համակարգի խնդիրը, որ պիտի լուծենք՝ գիտելիքն ու հմտությունը փոխանցելուն զուգընթաց։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան