Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցների 8-րդ դասարանում գործում են մասնագիտական կողմնորոշման խմբակներ. այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը «Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» միջոցառման ընթացքում։
«Շատ կարևոր է, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքները սկսվում են հենց հիմնական դպրոցից, ինչը բազմաթիվ խնդիրների լուծման նախապայման է»,- ասել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ խմբակները ներդրվել են 2024-25 ուսումնական տարվանից։
Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այս տարի միջին մասնագիտական կրթության հանդեպ հետաքրքրության աճ է գրանցվել․ ընդունելության ցուցանիշները գոհացուցիչ են և գերազանցել են անգամ բուհական ընդունելության արդյունքներին: Մասնագիտական ուսումնական հաստատություններում՝ քոլեջներում և ուսումնարաններում, ընդունելության բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ պետության համար գերակա համարվող մասնագիտությունների գծով բարձր կրթաթոշակի տրամադրմամբ. «Ներդրված ծրագրերը տալիս են իրենց արդյունքը, սակայն կարևոր է, որ սովորողի մասնագիտական ընտրության հարցում կողմնորոշիչ գործոն հանդիսանան ոչ միայն բարձր կրթաթոշակը, այլև հետաքրքրվածությունն ու կողմնորոշումը, աշխատաշուկայում տվյալ մասնագիտության պահանջարկը: Կարևոր է նաև ՄԿՈւ հաստատություններում սովորողների հետագա գործունեության, մասնավորապես՝ մասնագիտությամբ աշխատելու խնդիրը»,- ասել է նախարարի տեղակալը:
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև ավագ դպրոցներում կրթության կազմակերպմանը․ «Ավագ դպրոցը պետք է ինքնանպատակ չլինի, ուստի շատ կարևոր է, որ յուրաքանչուր երեխա կրթությունը շարունակելու և մասնագիտություն ընտրելու հարցում ճիշտ որոշում կարողանա կայացնել: 10-րդ դասարանից սկսած՝ աշակերտները հնարավորություն են ունենում ընտրելու նպատակային ուսուցման ծրագրի այն առարկաները, որոնցով պետք է բուհական քննությունների մասնակցեն: Սա ավագ դասարաններում կրթության կազմակերպումն առավել արդյունավետ կդարձնի»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը խոսել է նաև ցկյանս կրթության համակարգի և խորհրդատվական ծառայությունների, ճիշտ ուղղորդման մեխանիզմների կարևորության մասին: «Մենք պետք է վստահ լինենք, որ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր տարիքից, մասնագիտական ճիշտ կողմնորոշում և դրանով նաև հաջողություններ գրանցելու պայմաններ և հնարավորություն ունի»,- խոսքը եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:
«Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» խորագրով միջոցառմանը ներկա է եղել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը: Շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարության գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ նա հույս է հայտնել, որ համատեղ ծրագրերը կլինեն շարունակական:
ԱՍՀՆ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Վանանդ Կարապետյանը ներկայացրել է Մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման կենտրոնի վերջին տարիների գործունեությունը, կատարած աշխատանքը և ձեռքբերումները՝ հատկապես ԿԳՄՍ նախարարության հետ ակտիվ համագործակցության շրջանակում:
Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև պանելային քննարկում «Կարիերայի ուղղորդումը՝ պետության կայուն ապագայի ձևավորման հիմքում» թեմայով, որին մասնակցել է նաև ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Որպես ուսուցիչներ՝ մենք բոլորս գիտակցում ենք, որ ժամանակակից կրթությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Արհեստական Բանականության (ԱԲ): Արդյո՞ք մենք չենք բախվում մի վտանգավոր իրականության, որտեղ տեխնոլոգիան սկսում է խոչընդոտել սովորողի…
Պատմության դասավանդումը ժամանակակից դպրոցում պահանջում է ոչ միայն գիտելիքների փոխանցում, այլ նաև սովորողների ակտիվ ներգրավվածություն, քննադատական և ստեղծարար մտածողություն, ինչպես նաև քաղաքացիական դիրքորոշման ձևավորում: Ելնելով վերոնշյալից՝ փորձել եմ իմ ներդրումն…
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Ժամանակակից լեզվակրթության ամենամեծ մարտահրավերներից մեկը ուսումնական խմբերի բազմամակարդակ բնույթն է: Միևնույն դասարանում հաճախ սովորում են աշակերտներ, որոնք ունեն լեզվական տարբեր պատրաստվածություն, բառապաշարի տարբեր պաշար և ընկալման արագություն: Այս պայմաններում ուսուցիչը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց