ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Որոշմամբ կարգավորվում են նախադպրոցական, հանրակրթական և արտադպրոցական կրթության կազմակերպմանը, մանկավարժական և վարչատնտեսական կազմին ներկայացվող պահանջներին, պետական ֆինանսավորմանն ու վերահսկողությանն առնչվող հարաբերությունները: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ առաջարկվող փոփոխությամբ շարունակվում է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի քաղաքականությունը, այն է՝ կրթության որակի, կառավարման և արդյունավետության միասնական ստանդարտների սահմանում: Նախարարի խոսքով՝ օրենքի փոփոխությունն անդրադառնում է երկու հիմնական խնդրի, որոնցից մեկը վերաբերում է արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությանը, որը հասանելի է դպրոցահասակ երեխաներին և նպատակ ունի սահմանել միասնական ստանդարտներ այս ոլորտում:
«Արտադպրոցական կրթության օղակը բաշխված է ըստ պատկանելիության և տարբեր մարմինների վերադասության, հետևաբար բովանդակային միասնական քաղաքականությունը դառնում է առաջնահերթ նպատակ, եթե խոսում ենք միասնական որակի և ծառայությունների ստանդարտի մասին: Ունենք արվեստի, երաժշտական, գեղարվեստի և սպորտի ավելի քան 400 դպրոցներ, որոնցում ավելի քան 100 հազար երեխաներ են սովորում: Համակարգը բավականին ծավալուն է, և օրենսդրական փոփոխությամբ առաջարկվում է առանձին լիազորող նորմով սահմանել այս հաստատություններում աշխատող մանկավարժների և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը և նկարագիրը, որը թույլ կտա հասկանալ և հստակեցնել ծառայությունների տրամադրման ստանդարտները՝ որակական միևնույն չափանիշները սահմանելով բոլոր հաստատությունների համար»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը նշել է՝ առաջարկվում է նաև հաստատել տարաբնույթ ծրագրերի երաշխավորման կարգը՝ արտադպրոցական հաստատությունների կողմից իրականացվող ծրագրերի բովանդակային վերահսկողության լիազորությունը վերապահելով կրթության ոլորտի լիազոր մարմնին:
Նախագծով հստակեցվում են նաև արտադպրոցական հաստատությունների ֆինանսավորման ընթացակարգերը, քանի որ այս հաստատությունները տարբեր ծրագրերի շրջանակում պետական բյուջեից ֆինանսավորում են ստանում, և այս առումով լիազորող նորմի անհրաժեշտություն կա:
Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների ընդունելության, ավարտական քննությունների անցկացման, ինչպես նաև ուսումնական պլանների հաստատման ընթացակարգերում միասնական մոտեցմանը:
Նախագծով առաջարկող մեկ այլ փոփոխությամբ՝ սահմանվում է ընդհանուր ստանդարտ ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման համար։
«Թե՛ նախադպրոցական, թե՛ հանրակրթության, թե՛ մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում տնօրենների հավակնորդների համար գործում է հավաստագիր ունենալու պարտադիր պահանջ, սակայն տարբեր ժամանակներում առաջադրվել են հավաստագրման տարբեր մեխանիզմներ: Այդ իսկ պատճառով «Կրթության մասին» օրենքի փոփոխությամբ առաջարկում ենք միասնականացնել հավաստագրման մոտեցումը: Պետք է ունենանք կրթության կառավարման միասնական մոտեցում. իհարկե, կան առանձնահատկություններ նախադպրոցական հաստատությունների, քոլեջների և դպրոցների առումով, սակայն դրանք հիմնականում ոլորտային կարգավորումներ են օրենսդրության շրջանակում: Կրթության կազմակերպման և կրթության բովանդակության կառավարման տեսանկյունից ունենք միասնական ստանդարտի խնդիր, և այս մոտեցումն ուղղված է ապահովելու համապատասխան գործիքակազմը»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու նշել՝ նոր փոփոխությամբ կկարգավորվի նաև նախակրթարանների տնօրենների հավաստագրման խնդիրը:
Հարցի քննարկման ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է հաստատություններում վարչատնտեսական գործառույթի կոնսոլիդացիայի անհրաժեշտությունը: Ժաննա Անդրեասյանը նշել է՝ դպրոցների պարագայում վարչատնտեսական կառավարումն առանձնացվել է բովանդակային կառավարումից: Ներդրվել է վարչատնտեսական համակարգողների ինստիտուտը, իսկ տնօրեններին ներկայացվող պահանջները վերանայվել են՝ նրանց վերապահելով բացառապես կրթության որակի ապահովման պահանջները: Նախարարի տեղեկացմամբ՝ հաստատված է նաև պատվիրակման կարգը, որով նախատեսվում է դպրոցների վարչատնտեսական որոշ գործառույթներ պատվիրակել մասնագիտացված ծառայություններ իրականացնող կազմակերպություններին:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նաև հիշեցրել է՝ արտադպրոցական կրթության ոլորտում 2023 թվականից ներդրվել է կամավոր ատեստավորման մեխանիզմը, և առաջին անգամ այս ոլորտում իրականացվել է կամավոր ատեստավորման գործընթաց:
«Արդեն իսկ կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն են ստացել սպորտի ոլորտում 12 մարզաձևերի մարզիչները՝ ծանրամարտ, բռնցքամարտ, ատլետիկա, բասկետբոլ, դահուկավազք, հրաձգություն, սեղանի թենիս, կարատե, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, սամբո, ձյուդո և արվեստի ոլորտում 8 ուղղություններով մանկավարժները՝ դաշնամուր, երաժշտության տեսություն, ազգային նվագարաններ, փողային, լարային նվագարաններ, դասական լարային գործիքներ, կերպարվեստ և կիրառական արվեստ: Պետք է նշել, որ 2024-ին գործընթացին մասնակցել են 465 մանկավարժ և մարզիչ՝ նախորդ տարվա ցուցանիշներից մոտ երկու անգամ ավելի: Այս պահին արդեն 206 ատեստավորված մասնագետ ունենք այս ոլորտում, որոնք ստանում են ֆիքսված հավելավճար պետական բյուջեից՝ 60 հազար, 80 հազար, 100 հազար դրամի չափով՝ կախված արդյունքներից»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Որպես ուսուցիչներ՝ մենք բոլորս գիտակցում ենք, որ ժամանակակից կրթությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Արհեստական Բանականության (ԱԲ): Արդյո՞ք մենք չենք բախվում մի վտանգավոր իրականության, որտեղ տեխնոլոգիան սկսում է խոչընդոտել սովորողի…
Պատմության դասավանդումը ժամանակակից դպրոցում պահանջում է ոչ միայն գիտելիքների փոխանցում, այլ նաև սովորողների ակտիվ ներգրավվածություն, քննադատական և ստեղծարար մտածողություն, ինչպես նաև քաղաքացիական դիրքորոշման ձևավորում: Ելնելով վերոնշյալից՝ փորձել եմ իմ ներդրումն…
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Ժամանակակից լեզվակրթության ամենամեծ մարտահրավերներից մեկը ուսումնական խմբերի բազմամակարդակ բնույթն է: Միևնույն դասարանում հաճախ սովորում են աշակերտներ, որոնք ունեն լեզվական տարբեր պատրաստվածություն, բառապաշարի տարբեր պաշար և ընկալման արագություն: Այս պայմաններում ուսուցիչը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց