ԱԺ լիագումար նիստում քննարկվել է ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ փոփոխություններն իրականացվելու են մի քանի ուղղությամբ՝ պայմանավորված նախադպրոցական կրթության չափորոշչի ներդրման աշխատանքներով: Նախարարի տեղակալի խոսքով՝ շուրջ 530 մանկապարտեզում նախադպրոցական կրթության չափորոշիչն արդեն ներդրվել է:
«Չափորոշչի ներդրման շրջանակում ի հայտ է եկել կարգավորումների կարիք, որոնց ուղղված փոփոխություններ են առաջարկվում օրենքում՝ ավելի հստակեցնելով չափորոշչի ներդրման արդյունքում ակնկալվող կարողունակությունները, ըստ տարիքային խմբի՝ վերջնարդյունքները և նախադպրոցական ծրագրերի հիմնական ուղղությունները:
Չափորոշչի ներդրման շրջանակում նաև անհրաժեշտություն է առաջացել ստեղծել մենթոր մանկապարտեզների համակարգ կլինեն մանկապարտեզներ, որոնք կաջակցեն և շարունակական վերապատրաստումներ կիրականացնեն նախադպրոցական այն հաստատություններում, որոնցում ներդրվելու է նախադպրոցական կրթության չափորոշիչը: Ներկայում այդպիսի 23 մանկապարտեզ կա, որոնք 2024/25 ուսումնական տարվա ընթացքում վերապատրաստել են 350 մանկավարժների՝ նրանց նախապատրաստելով չափորոշչի ներդրմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ օրենսդրական կարգավորումների երկրորդ ուղղությունը վերաբերում է լիցենզավորմանը:
«Նախադպրոցական կրթության մասին» օրենքի համաձայն՝ 2024 թվականին նախադպրոցական կրթություն իրականացնող բոլոր կազմակերպությունները, այդ թվում՝ մասնավոր, պետք է լիցենզավորվեին: Ըստ այդմ՝ արդեն իսկ լիցենզավորվել է 155 նախադպրոցական մասնավոր ուսումնական հաստատություն, որոնցից 87-ը՝ 2024 թվականին: Արդեն իսկ լիցենզավորված մասնավոր կազմակերպությունները կարող են նախադպրոցական ծառայություն մատուցել շուրջ 8200 երեխայի: «Անհրաժեշտություն է առաջացել օրենքում իրականացնել փոփոխություն և նշել՝ նախադպրոցական ծառայություն կարող է իրականացվել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպության կողմից: Հստակեցվել են նաև «այլընտրանքային նախադպրոցական ծառայություն» և «նախադպրոցական ծառայություն» հասկացությունները»,- ասել է նախարարի տեղակալը:
Արձագանքելով պատգամավորների բարձրացրած հարցերին՝ Արաքսիա Սվաջյանը պարզաբանել է, որ լիցենզիաները տրամադրվել են անժամկետ: Կարգավորումների երրորդ ուղղությունը վերաբերում է մանկավարժական կադրերին. բազմաթիվ հաստատություններում, հատկապես մարզերում, առկա է մանկավարժների լուրջ խնդիր. շարունակաբար հայտարարվում են թափուր տեղերի համալրման մրցույթներ: Համապատասխան որակավորմամբ մասնագետների առկայությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնին վերապահել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում սահմանելու լիազորող նորմ:
Մյուս փոփոխությամբ նախադպրոցական ուսումնական հաստատություններում կներդրվի նախադպրոցական մանկավարժական 20 կրեդիտի համակարգը և կսահմանվի մասնագիտությունների որոշակի շրջանակ, որոնք մոտ են նախադպրոցական մանկավարժությանը, և համապատասխան դասընթացներ անցնելուց ու համապատասխան կրեդիտներ հավաքելուց հետո տվյալ մասնագետները կկարողանան հավասար պայմաններով մասնակցել թափուր տեղերի մրցույթներին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ 2022-2023 ուսումնական տարվանից սկսած՝ պետական բյուջեի միջոցներով նախադպրոցական հաստատությունների տնօրենների և մանկավարժական աշխատողների համար կազմակերպվում են մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների կատարելագործմանն ուղղված պարտադիր վերապատրաստման դասընթացներ: Այդուհանդերձ, հաշվի առնելով անհրաժեշտությունը, նախագծով առաջարկվում է վերապատրաստումներ նախատեսել նաև դաստիարակի օգնականների համար:
Մյուս կարգավորումն առնչվում է նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի հավակնորդներին. գործող կարգավորմամբ տնօրեն կարող են դառնալ միայն մանկավարժական ստաժ ունեցող անձինք: Առաջարկվում է գիտամանկավարժական գործունեություն ծավալած և ստաժ ունեցող անձանց ևս տնօրեն դառնալու հնարավորություն ընձեռել:
Հարակից զեկուցող ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը նշել է՝ նախագիծը մանրամասն քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն: Նրա խոսքով՝ ներկայացված նախագիծը նպաստելու է նախադպրոցական կրթության որակի բարելավմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Որպես ուսուցիչներ՝ մենք բոլորս գիտակցում ենք, որ ժամանակակից կրթությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Արհեստական Բանականության (ԱԲ): Արդյո՞ք մենք չենք բախվում մի վտանգավոր իրականության, որտեղ տեխնոլոգիան սկսում է խոչընդոտել սովորողի…
Պատմության դասավանդումը ժամանակակից դպրոցում պահանջում է ոչ միայն գիտելիքների փոխանցում, այլ նաև սովորողների ակտիվ ներգրավվածություն, քննադատական և ստեղծարար մտածողություն, ինչպես նաև քաղաքացիական դիրքորոշման ձևավորում: Ելնելով վերոնշյալից՝ փորձել եմ իմ ներդրումն…
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Ժամանակակից լեզվակրթության ամենամեծ մարտահրավերներից մեկը ուսումնական խմբերի բազմամակարդակ բնույթն է: Միևնույն դասարանում հաճախ սովորում են աշակերտներ, որոնք ունեն լեզվական տարբեր պատրաստվածություն, բառապաշարի տարբեր պաշար և ընկալման արագություն: Այս պայմաններում ուսուցիչը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց