ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մայա Վավժիկի գլխավորած պատվիրակությանը:
Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Հայաստան-ԵՄ ռազմավարական գործընկերության խթանումը Վիշեգրադյան քառյակի փորձի հիման վրա» խորագրով եզրափակիչ համաժողովին մասնակցելու նպատակով։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին և կարևորել Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի հետ համագործակցության խորացումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում կարևոր ուղղություն է նաև Վիշեգրադյան քառյակի՝ հետ համագործակցության ընդլայնումը։
Արթուր Մարտիրոսյանը շեշտել է՝ Եվրոպական միությունը ԿԳՄՍ նախարարության նշանակալի գործընկերներից է, իսկ Եվրոպական միության հետ համագործակցությունն ամրագրված է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, որի մի շարք կետեր վերաբերում են ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներին:
Անդրադառնալով Վիշեգրադյան խմբի շրջանակում համագործակցության զարգացմանը՝ նախարարի տեղակալը կարևորել է՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում տարբեր ծրագրերի իրականացման խթանման առումով ազդակներ ստացվել են նաև քաղհասարակության կողմից։
Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև «Էրազմուս+» ծրագրին, որը Հայաստան-ԵՄ համագործակցության արդյունավետ գործիքներից է բարձրագույն կրթության ոլորտում։ «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը նախատեսված է գիտության, «Ստեղծագործ Եվրոպան»՝ մշակույթի ոլորտներում համագործակցության խթանման համար: Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ նշված բոլոր ուղղություններով համագործակցության թիրախները համահունչ են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների և ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրերին։
Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մայա Վավժիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: Նրա խոսքով՝ հիմնադրամի նպատակն է խթանել և զարգացնել մշակութային համագործակցությունը գիտության, հետազոտության, կրթության և երիտասարդության փոխանակման ոլորտներում ինչպես նշված չորս երկրների, այնպես էլ գործընկեր այլ պետությունների միջև:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կրթաթոշակային տարբեր ծրագրերին, որոնք նախատեսված են Վիշեգրադյան չորս երկրների՝ Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի, և գործընկեր պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների և համապատասխան քաղաքացիություն ունեցող հետազոտողների, ուսումնասիրողների և սովորողների համար։ Հայաստանի Հանրապետությունը ևս, ի թիվս Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Սերբիայի, Ալբանիայի և մի շարք այլ երկրների, ընդգրկված է ծրագրում:
Մայա Վավժիկը տեղեկացրել է՝ Վիշեգրադի կրթաթոշակները նախատեսված են բակալավրիատում, մագիստրատուրայում սովորող ուսանողների և հետազոտողների համար՝ մինչև չորս կիսամյակ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ավելի քան 190 բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու նպատակով: Այս համատեքստում կողմերը կարևորել են Հայաստանից ավելի մեծ թվով ուսանողների ներգրավվածությունը ծրագրին:
Նշվել է նաև, որ Վիշեգրադյան միջազգային հիմնադրամն աջակցում է Հայաստանի բուհերի և քառյակի անդամ երկրների բուհերի միջև համագործակցության խորացմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգում սովորողի մոտիվացիան հանդիսանում է ուսուցման արդյունավետության առանցքային պայմաններից մեկը: Գիտելիքի փոխանցումը այլևս չի կարող լինել միակողմանի գործընթաց․ սովորողը պետք է դառնա ակտիվ մասնակից, համահեղինակ և հետազոտող: Ուստի…
Դիդակտիկ խաղերի տեսակները և կիրառումը մաթեմատիկայի դասերին Մանկավարժական պրակտիկայում առանձնացվում են մաթեմատիկայի դասաժամերին կիրառվող դիդակտիկ խաղերի դասակարգումներ՝ ըստ տարբեր հիմքերի: Դիտարկենք դրանցից մի քանիսը: Ըստ ուսումնական նպատակի դիդակտիկ խաղերը լինում…
Հարգելի գործընկերներ ,կիսվեք ձեր փորձով ,թե ինչպես եք նպաստում անգլերենի դասերին քննադատական մտածողության զարգացմամը Ես կայրծում եմ,որ քննադատական մտածողության զարգացումը կարելի է կազմակերպել հետևյալ եղանակներով և փորձում եմ զարգացնել հետևյալ…
Հարգելի գործընկերներ, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը խաղերի կիրառման վերաբերյալ տարրական դասարաններում:Իմ կարծիքով խաղերի կիրառումը անգլերենի դասերին ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև արդյունավետ մեթոդ է սովորողների ներգրավվածությունն ու լեզվական…
<<Փոքր խնդիրներ լուծողն իրեն նախապատրաստում է մեծ ու դժվար խնդիրների լուծմանը>>: Ս․ Սոբոլև Արդի ժամանակաշրջանում յուրաքանչյուր անձ առօրյայում շարունակ առնչվում է ֆինանսական խնդիրների հետ, որոնց թվում առավել մեծ կենսական նշանակություն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց