ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երաժշտական նոր ձեռնարկների շնորհանդես

Հունվարի 16, 2025
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել 3 ժողովածուների շնորհանդեսը:

Հրատարակվել են «Հայ կոմպոզիտորների հայրենասիրական երգեր» (ձայնի և դաշնամուրի համար), «Արամ Խաչատրյան» մանկական ալբոմ (դաշնամուրի համար), «Երեխաները երեխաներին» (պատանի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործություններ) ժողովածուները (hրատարակիչ` «Արմյուզիք» ընկերություն):

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի դիտարկմամբ՝ խորհրդանշական է, որ գրքերի շնորհանդեսն անցկացվում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում. «Հրատարակված գրքերը վկայում են ինչպես Հայաստանում երաժշտաոլորտի, այնպես էլ արվեստի մյուս ոլորտների ստեղծագործական ներուժի առկայության, ոլորտի համաչափ զարգացման հնարավորությունների և համապատասխան գործիքակազմեր ստեղծելու մասին: Նախարարության կողմից հայտարարված բոլոր մրցութային դրամաշնորհներում առկա է կրթական բաղադրիչը, քանի որ չկա կրթություն առանց մշակույթի և մշակույթ՝ առանց կրթության: Եվ ինչպե՞ս կազմակերպել մշակութային կրթությունն ու դաստիարակությունը, եթե ոչ այսպիսի մասնագիտական ձեռնարկներ ու գրականություն ստեղծելով: Կարևոր է արվեստի բոլոր ուղղություններով նոր ձեռնարկների ստեղծումը և հրատարակումը:

Ստեղծագործական ներուժի իրացման խրախուսումն ամրագրված է պետության մշակութային քաղաքականության նոր մոտեցումներում: Պետական ֆինանսավորում ստացող կազմակերպությունները պետք է կատարեն, հնչեցնեն, ներկայացնեն հայ կոմպոզիտորների, դրամատուրգների, հեղինակների նորաստեղծ ստեղծագործությունները՝ դրանք ընդգրկելով մշակութային կազմակերպության տվյալ տարվա երկացանկում: Դրված է մեկ այլ խնդիր ևս՝ կազմակերպությունը պետք է վերականգնի արդիականացման կարիք ունեցող մեկ ստեղծագործություն՝ այն ներկայացնելով արվեստասեր հանրությանը»:

Անդրադառնալով «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրին՝ նախարարի տեղակալը նշել է, որ հրատարակված ձեռնարկները նախարարության կողմից անվճար տրամադրվում են հանրապետության արտադպրոցական ուսումնական հաստատություններին: Պետական ֆինանսավորմամբ տարիների ընթացքում հրատարակվել է 350 ձեռնարկ, այդ թվում՝ 2024 թվականին 14 ուսումնամեթոդական ձեռնարկ, որից 5-ը` առարկայական ծրագրեր:

«Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի իրականացումը նպատակ ունի խթանել հայալեզու մասնագիտական գրականության հրատարակումն ու տարածումը, նոր դասագրքերի, ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրերի, մասնագիտական գրականության հասանելիության ապահովումը:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի տեղեկացմամբ՝ և՛ խորհրդային շրջանում, և՛ անկախության տարիներին Արամ Խաչատրյանի երկու տետրերը մեկ գրքով չեն հրատարակվել։ Կոմպոզիտորի որդու թույլտվությամբ Կոմպոզիտորների միությունն առաջին անգամ է լույս ընծայել նոտաները։ Արամ Սաթյանը կարևորել է նաև «Երեխաները երեխաներին» պատանի կոմպոզիտորների դաշնամուրային ստեղծագործությունների ժողովածուն՝ նշելով, որ իրենց կողմից երեխաների ստեղծագործություններն առաջին անգամ են տպագրվում:

«Այս ժողովածուն խթան է դառնում, որ երեխաները զբաղվեն կոմպոզիտորական արվեստով։ Նրանք շատ հետաքրքիր մտածողություն ունեն, տաղանդավոր են, բայց նրանց պետք է ուղղորդել։ Կոմպոզիտորների միությունը կարևորում է, որ բոլոր երաժշտական դպրոցներում, ուսումնարաններում լինեն կոմպոզիտորական դասարաններ: Նախատեսվում են նաև հրատարակություններ՝ հայ հեղինակների մասին»,- նշել է Արամ Սաթյանը և հավելել, որ առաջիկայում Կոմպոզիտորների միությունը հանրությանը կներկայանա եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն կայքով։ Կայքում հնարավոր կլինի գտնել դասական և ժամանակակից կոմպոզիտորների մասին տեղեկությունները, ինչպես նաև ունկնդրել կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը մանրամասներ է ներկայացրել «Երեխաները երեխաներին» ժողովածուի մասին՝ շեշտելով, որ գրքում ներառվել են մրցույթի հաղթողների ստեղծագործությունները։

«Միությունը կարևորում է երիտասարդ սերնդի առջև հնարավորություններ բացելու գաղափարը։ Դա ևս կարելի է անվանել հայապահպան գործունեություն, քանի որ երեխաներին դրսևորվելու հնարավորություն է ընձեռվում։ Կարծում եմ՝ գրքի հրատարակումը մրցույթի մասնակիցների կյանքում նշանակալի իրադարձություն է։ Սա հայկական իրականության մեջ առաջին դեպքն է, երբ պատանի ստեղծագործողների մեկ հավաքական ժողովածու է տպագրվում»,- ասել է Էդմոնդ Մակարյանն ու հավելել՝ ժողովածուն ներառում է 16 ստեղծագործություն ։

Շնորհանդեսի շրջանակում հնչել են «Երեխաները երեխաներին» ժողովածուի ստեղծագործությունները՝ հեղինակների կատարմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…