ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

Հունվարի 9, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինին:

Ողջունելով հյուրին՝ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է նրան Սինգապուրի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստան-Սինգապուր հետագա բարեկամական կապերի հաստատման և զարգացման:

Ընդգծելով երկու երկրների միջև փոխհամագործակցության զարգացումը՝ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տարբեր ուղղություններով համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Սինգապուրի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև երկխոսությունը և համագործակցությունը զարգացնելու հեռանկարները: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է՝ կարևոր է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ ուսանողների, դասախոսների և երիտասարդների փոխանակման և համատեղ հետազոտական ծրագրերի իրականացմամբ:

Մշակութային երկխոսության զարգացման համատեքստում կողմերը ընդգծել են նաև մշակույթի և արվեստի բնագավառներում համագործակցությունը՝ գեղարվեստական խմբերի փոխանակման, ցուցահանդեսների և մշակույթի օրերի կազմակերպման միջոցով:

Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցության հեռանակարներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում համաշխարհային սպորտային քարտեզում իր տեղն ամրապնդելու համար: Այդ նպատակով Հայաստանում անցկացվում են մի շարք մարզական խոշոր միջոցառումներ, որոնց սինգապուրցի մարզիկների մասնակցությունը ևս խրախուսվում է:

Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ պատվավոր հյուպատոս Չենգ Թիմ Ջինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման և զարգացման նպատակով ջանքեր ներդնելու պատրաստակամություն հայտնել:

Չենգ Թիմ Ջինը, կարևորելով մարդկային կապիտալի զարգացումը, ընդգծել է հատկապես կրթության ոլորտում համագործակցության խորացումը ուսանողների, դասախոսների, գիտնականների կարճաժամկետ և երկարաժամկետ փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:

Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսը խոսել է նաև հայ համայնքի նշանակալի դերակատարության մասին՝ նշելով, որ այն եղել է տարածաշրջանում ամենահին քրիստոնեական համայնքներից մեկը: Անդրադարձ է կատարվել նաև Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցուն, որը կառուցվել է 1835 թվականին և համարվում է Սինգապուրի ամենահին քրիստոնեական եկեղեցին ու ներառված է նաև Սինգապուրի ազգային հուշարձանների ցանկում։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Կարևորվել է նաև ԿԳՄՍՆ համակարգման ոլորտների շրջանակում երկկողմ հուշագրերի կնքումը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Խա՞ղ,թե ուսուցման մեթոդ:Խաղային մեթոդները կրտսեր դպրոցում:

    Թեմայի հեղինակ՝ Արմ 1998

    Ողջույն, հարգելի կոլեգաներ և կրթական ֆորումի մասնակիցներ: Կրտսեր դպրոցական տարիքում խաղը հաճախ ընկալվում է որպես երեխայի բնական վարքագծային դրսևորում, սակայն ուսումնական գործընթացում այն դուրս է գալիս պարզ զվարճանքի սահմաններից՝ վերածվելով…

  • Ինտերակտիվ մաթեմատիկան տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Արմ 1998

    Տարրական դպրոցում մաթեմատիկայի դասավանդման հիմնական մարտահրավերներից մեկը երեխայի զննական-պատկերավոր մտածողությունից դեպի աբստրակտ-տամաբանական մտածողության սահուն անցումն ապահովելն է: 7-10 տարեկան երեխայի ուղեղը դեռևս պատրաստ չէ ընկալելու բացարձակ վերացական կանոններն ու բանաձևերը…

  • Երբ առարկաները դադարում են լինել առանձին

    Թեմայի հեղինակ՝ Վիկտորիա

    Դասարանում մենք հաճախ յուրաքանչյուր առարկա ներկայացնում ենք իր «սահմաններում»: Բայց իրական կյանքում խնդիրները երբևէ միայն մաթեմատիկական, պատմական կամ տեխնոլոգիական լինո՞ւմ են: Օրինակ՝ «Ջրի խնայողությունը» թեման կարելի է ուսումնասիրել մաթեմատիկայի միջոցով՝…

  • Գնահատականը․ մոտիվացիա՞, թե՞ պիտակ

    Թեմայի հեղինակ՝ Արփինե 97

    Մի պահ եկեք պատկերացնենք՝ երկու աշակերտ նույն առաջադրանքն են կատարում: Մեկը ստանում է 9, մյուսը՝ 5: Առաջին աշակերտը տուն է գնում գոհ՝ «Ես լավ եմ սովորում»: Երկրորդը տուն է գնում…

  • <<Երբ հարցն ավելի կարևոր է, քան պատասխանը>>

    Թեմայի հեղինակ՝ Արփինե 97

    Դասի ամենակարևոր պահը միշտ չէ, որ այն է, երբ աշակերտը բարձրացնում է ձեռքը և տալիս ճիշտ պատասխանը: Երբեմն ամենաարժեքավոր պահն այն է, երբ նա մի պահ լռում է, մտածում ու…