ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԵՊՀ ուսանողները «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թ. եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել

Հունվարի 9, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵՊՀ ուսանողներին, որոնք «ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք են ստացել:

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ թիմերի մարզիչ, ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ Արմեն Անդրեասյանը։

Ողջունելով ուսանողներին՝ ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է նշանակալի հաջողությունների համար՝ ընդգծելով, որ գրանցած արդյունքները բավական ոգևորիչ են:

«Ուրախ ենք ԵՊՀ ուսանողների հաջողությունների համար, որը նաև նոր սպասումներ է ձևավորում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ բարձրագույն կրթության մրցունակության բարձրացումը պետության առաջնահերթություններից է:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է ԵՊՀ ակտիվ մասնակցությունը միջազգային հեղինակավոր օլիմպիադային՝ հաշվի առնելով նաև, որ Հայաստանը հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադան:

«ICPC» ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի 2025 թվականի եզրափակիչ փուլի մասնակցության հիմնական մրցույթին մասնակցել են 300-ից ավելի թիմեր։ Հյուսիսային Եվրասիա տարածաշրջանի (NERC) մրցույթը տեղի է ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին և զուգահեռաբար անցկացվել է 4 քաղաքներում՝ Սանկտ Պետերբուրգում, Նովոսիբիրսկում, Աստանայում, Թբիլիսիում։ ԵՊՀ «Yerevan SU: Good knight» թիմը, որի կազմում հանդես են եկել Սամվել Անդրեասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Համլետ Պետրոսյանը, օլիմպիադային մասնակցել է Թբիլիսիում։ Ընդհանուր հաշվարկում գրավելով 20-րդ տեղը՝ ԵՊՀ թիմը ստացել է 2025 թվականի «ICPC»-ի եզրափակիչ փուլի մասնակցության իրավունք՝ արդյունքում դառնալով միակը Հարավային Կովկասում: ԵՊՀ թիմը միջազգային այս հեղինակավոր մրցույթի եզրափակչին կմասնակցի արդեն 5-րդ անգամ, ինչը նույնպես լավագույն ցուցանիշն է տարածաշրջանի համալսարանների համեմատ։

Հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշել է՝ բավական բարդ մրցակցություն է ընթացել աշխարհի ուժեղագույն համալսարանների և ուսանողների միջև: ԵՊՀ ուսանողները ևս խոսել են իրենց տպավորությունների և հետաքրքիր փորձառության մասին:

Անդրադարձ է կատարվել 2025 թվականի «ICPC»-ի եզրափակիչի նախապատրաստական փուլի կազմակերպմանը, հավաքների և ճամբարների անցկացման հնարավորություններին:

Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ այս տարվանից պետությունը ֆինանսավորում է դպրոցական օլիմպիական խմբակները և կարևորել է սերնդափոխության ու թիմերում նոր ուսանողների ընդգրկման գործընթացը։

ԿԳՄՍ նախարարը նաև ներկայացրել է երիտասարդ գիտնականների աջակցության, միջազգային գիտական գործուղումների և շարժունակության ծրագրերը, ինչպես նաև Հայաստանում գիտությանն ուղղված ֆինանսավորման պետական քաղաքականությունը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…

  • Խաղային և ավանդական մեթոդների հավասարակշռումը 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…

  • Լաբորատորիա՝ գրպանում. արդյունավետ փորձեր՝ նվազագույն դպրոցական ռեսուրսներով

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…

  • Տրամաբանական հարցեր կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել: