ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«ՏԻՄ-երը կունենան երիտասարդական աշխատողի հաստիք»․ Արթուր Մարտիրոսյան

Դեկտեմբերի 26, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման ամփոփիչ հանդիպմանը:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացումը՝ մարզաբնակ համայնքներում երիտասարդական միջավայրի ձևավորման տեսանկյունից: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության գործունեության հիմքում կարևորվում է որակյալ սոցիալական ծառայությունների համընդհանուր հասանելիությունը հանրապետության ողջ տարածքում․ այդ մոտեցումն է որդեգրված նաև երիտասարդական քաղաքականության մեջ։ Այդ քաղաքականության կիրառումը նախատեսվում է սոցիալական գործընկերության միջոցով, և ի մասնավորի՝ երիտասարդական կենտրոնների հիմնումն ու արդյունավետ գործունեությունը ենթադրում են ակտիվ համագործակցություն պետություն, ՏԻՄ, մասնավոր ոլորտ, քաղաքացիական հասարակություն ջանքերի համադրմամբ։

Արթուր Մարտիրոսյանը նաև նշել է՝ ՀՀ կառավարության թիրախներից է մինչև 2026 թվականը մարզերում ունենալ 25 երիտասարդական կենտրոններ: Ընդ որում՝ նախարարի տեղակալը կարևորել է, որ կենտրոններն ունենան որակի և բովանդակության նվազագույն շրջանակ, լինեն համապարփակ և համընդգրկուն, որոնցում կբացահայտվեն երիտասարդների կարողություններն ու ներուժը, կծառայեն որպես ակտիվ քաղաքացիության հարթակ, ինչպես նաև կզարգանան երիտասարդների բանավիճելու և բանակցելու հմտությունները: Նրա խոսքով՝ պետությունը նպատակ ունի համայնքային մակարդակներում ապահովել երիտասարդների ներուժի բացահայտման, կարողությունների զարգացման և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման անհրաժեշտ միջավայր։ Կենտրոնները կծառայեն նաև որպես տեղեկատվական հարթակ, որոնց միջոցով երիտասարդները կիրազեկվեն պետության կողմից իրականացվող տարատեսակ ծրագրերի մասին՝ դառնալով ակտիվ շահառուներ:

«Ուրախ եմ, որ ներկայում շրջանառվող «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին զուգահեռ, որում նախատեսվում են կարգավորումներ ՏԻՄ-երում երիտասարդական կենտրոնների ստեղծման և երիտասարդական աշխատողների հաստիքների ներդրման ուղղությամբ, ականատես ենք լինում ՏԻՄ-երի կողմից աճող հետաքրքրության ու մոտիվացիայի՝ իրենց համայնքներում երիտասարդական աշխատանքի կազմակերպման, երիտասարդների խնդիրների և նախասիրությունների բավարարման ու ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման առումով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍՆ-ի և գործընկեր կառույցների կողմից կներդրվեն բոլոր ջանքերը երիտասարդական աշխատողների շարունակական վերապատրաստումների համար:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ երիտասարդական կենտրոնների ստեղծմանը զուգահեռ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորման նոր պիլոտային ծրագիր, ըստ որի` նախկին մշակույթի տները կձևափոխվեն բազմաֆունկցիոնալ կենտրոնների, որոնցում մեկտեղված կլինեն տվյալ բնակավայրի երիտասարդական կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներն ու միջավայրը, այդ թվում՝ համայնքային գրադարան:

«Պետություն-ՏԻՄ-ՔՀԿ և մասնավոր ոլորտ համագործակցությունը, կարծում եմ, մեծ հաջողություն պետք է ունենա: Երիտասարդական միջավայր ասելիս չհասկանանք միայն տարածք, այլ առաջին հերթին միջավայր՝ համապատասխան բովանադակությամբ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու շնորհակալություն հայտնել գործընկեր կազմակերպություններին և վերապատրաստման մասնակիցներին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը:

«ՏԻՄ-ՔՀԿ ներկայացուցիչների կարողությունների զարգացում. երիտասարդական միջավայրի ձևավորում և համայնքային երիտասարդական ծառայությունների տրամադրում» թեմայով վերապատրաստման դասընթացն իրականացվել է «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ, որին մասնակցել են ՏԻՄ և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներ՝ 50/50 ձևաչափով:

Միջոցառման արդյունքներով 4-օրյա վերապատրաստման մասնակիցներին հանձնվել են ԿԳՄՍ նախարարության հավաստագրեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…