ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է 2016-17 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմակիր աշակերտներին: Շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին` Լևոն Մկրտչյանը, մասնավորապես, նշել է. «Հաջողությունները ձեզ համար պետք է լինեն լուրջ հիմք` ապագան կերտելու համար: 21-րդ դարի սերունդն է այստեղ հավաքվել, և դուք բոլորովին տարբեր եք, քանի որ աշխարհը շատ արագ փոխվում է` կրթական համակարգի բովանդակությունն ու որակն էլ դրա հետ մեկտեղ: Դուք մեր երկրի քաղաքացիներն եք, և ուր էլ ձեզ կյանքը նետի, ինչ մասնագիտական ու անձնական ճանապարհով էլ գնաք, պետք է հիշեք, որ դուք 5000 տարվա պատմություն ունեցող ժողովրդի ավանդույթների շարունակողն եք: Պետք է այնպես անենք, որ ինչպես 5000 տարվա մեջ մեր ժողովուրդն աշխարհի ժողովուրդների գրադարանում ունեցել է իր հատուկ տեղն ու ձեռագիրը, այնպես էլ այս նոր աշխարհում պետք է ունենա իր տեղը: Վերջին 25 տարվա մեջ առաջին անգամ ունենք անընդհատ զարգացող պետություն, և մեր երկրի բախտը ձեր ձեռքին է լինելու: Ինչ հաջողություններ ունեք, պետք է շարունակեք, իսկ բացասականը պետք է թողնենք անցյալում, քանի որ դուք մեծ առաքելություն ունեք: Հիշեք, որ հաջողությունն ու անհաջողությունը իրար հետ են գալիս: Դուք այսօր հաղթողներ եք, բայց միշտ չէ, որ պետք է հաղթեք, երբեմն կունենաք նաև անհաջողություններ ու պարտություններ, բայց դուք պետք է շարունակեք ձեր ընտրած ճանապարհով առաջ գնալ»: Լևոն Մկրտչյանը հատուկ շնորհակալություն է հայտնել մանկավարժական կազմին՚ ընդգծելով, որ այն իր ուսերին տանում է օլիմպիական շարժումը:
Նախարարի պաշտոնակատարը պատվոգրեր է հանձնել առաջին կարգի դիպլոմների արժանացած ավելի քան 60 աշակերտի:
Նշենք, որ 2016-2017 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 47500 սովորող: Դպրոցական օլիմպիադաները կազմակերպվում են 16 առարկայից, որոնց հանրապետական փուլին մասնակցել է շուրջ 1700 աշակերտ: Առաջին կարգի դիպլոմների է արժանացել 62, երկրորդ կարգի դիպլոմի` 120 և երրորդ կարգի` 156 աշակերտ: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաներից մեր սովորողները մասնակցում են նաև միջազգային օլիմպիադաներին, որոնց թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…
Բարև ձեզ հարգելի' գործընկերներ,մասնավորապես, շատ սիրելի դասվարներ:Անչափ հաճելի է շփվել ու փորձով փոխանակվել բոլորիդ հետ: Կածում եմ բոլորս էլ պարզ գիտակցում ենք,որ տարրական կրթությունը երեխայի կրթական ուղու ամենակարևոր ու զգայուն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց