ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ստեղծագրություն, հետազոտություն, թարգմանություն․ պետական աջակցության ծրագիր

Դեկտեմբերի 25, 2024
Մշակութային լուրեր

ԿԳՄՍՆ «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով նախարարությունն աջակցում է գրականության և գրաքննադատության նախագծերին, թարգմանական աշխատանքներին, մշակութաբանական հետազոտություններին:

Ծրագրի հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն և հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, որն էլ իր հերթին կնպաստի գրականության և հասարակական գիտությունների զարգացմանը: Ծրագրով նախարարությունն աջակցում է նաև համաշխարհային գրականության նշանակալի երկերի թարգմանություններին՝ կարևորելով բնագրից որակյալ թարգմանությունը՝ նաև որպես տեղական գիտական և գրական միջավայրի համար ուսումնասիրություն:

«Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով այս տարի լույս են տեսել հետևյալ գրքերը.

  • Լիլիթ Ալթունյան, «Խավարի թագավորը» (մանկական պատկերագիրք),
  • Գրիշա Սարդարյան, «Հրամանագիրք» (վեպ),
  • Արամ Թոփչյան, Արիստոտել «Պոետիկա» (թարգմանություն հին հունարենից),
  • Սերգեյ Մկրտչյան, Մարսել Պրուստ, «Դեպի Սվանը» (վեպ, թարգմանություն ֆրանսերենից),
  • Հովհաննես Երանյան, «Բրուտի երկրորդ աշակերտը» (պատմվածքներ),
  • Հայկ Համբարձումյան, «Սննդային կոդերը «Սասնա ծռեր» էպոսում և հայ միջնադարյան գրականության մեջ․ հերոսների ճաշացանկը» (հետազոտություն),
  • Շանթ Մկրտչյան, «Ցաքուցրիվ» (բանաստեղծություններ),
  • Սլավիկ Հարությունյան, «1960-1990-ականների հայ գեղարվեստական արձակի էկրանավորումը» (հետազոտություն),
  • Ներսես Աթաբեկյան, «Վավերական» (բանաստեղծություններ),
  • Ալվարդ Սեմիրջյան, «20-րդ դարի գրական-գեղարվեստական ուղղությունները» (հետազոտություն),
  • Արմինե Անդա, «Գաղտնիքների գիշերը» (մանկական պատկերագիրք),
  • Սարգիս Հովսեփյան, «Սորուն նյութեր» (վեպ),
  • Ալիս Հովհաննիսյան, «Աղաների դարը և հետոն» (վեպ),
  • Աննա Դավթյան, «Զորա» (վեպ),
  • Անահիտ Ղազախեցյան, «Բանաստեղծություններ»,
  • Կարեն Անտաշյան, «ՉՈՌ» (բանաստեղծություններ),
  • Համբարձում Համբարձումյան, «Տասը պատմվածք պատերազմի մասին» (պատմվածքներ),
  • Լուսինե Շահնազարյան, «Ճապիճուկները» (մանկապատանեկան վիպակ),
  • Շուշանիկ Ավագյան, Էդգար Պո, «Նովելներ և պատմվածքներ» (թարգմանություն անգլերենից),
  • Արտավազդ Եղիազարյան, «Վիշապաքարի գաղտնիքը 2» (վեպ),
  • Կարինե Խոդիկյան, «Հետադարձ վերադարձ» (վեպ),
  • Աելիտա Դոլուխանյան, «Հայ Բագրատունիների մայրաքաղաք Անին օտարազգի հայագետների և ճանապարհորդների գնահատմամբ» (հետազոտություն),
  • Սուրեն Դանիելյան, «Հակոբ Օշականի ստեղծագործական հիմնախնդիրները և դրանց մեկնության մանրուքները» (հետազոտություն),
  • Տիգրան Գրիգորյան, «Օրբելյանների իշխանությունը Սյունիքում» (հետազոտություն), Շանթ Մկրտչյան, «Տունը երազի ափին» (վեպ),
  • Զավեն Բեկյան, «Տեսադաշտեր» (բանաստեղծություններ),
  • Հուսիկ Արա, «Երբ սիրում եմ քեզ» (բանաստեղծություններ),
  • Մհեր Իսրայելյան, «Երեք Ա-ի ինքնամոռաց արշավանքը» (հեքիաթավեպ):

Գրահրատարակչության ոլորտում նախարարության ծրագրերը միտված են գրական դաշտի բոլոր օղակների հավասարաչափ զարգացմանը, գրական արտադրանքի միջոցով գրական-մշակութային ժառանգության պահպանմանը, տարածմանը և հանարհռչակմանը, քաղաքացիական հասարակության ձևավորմանը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրմանը և զարգացմանը, գրատարածման բնագավառում միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Այս բոլոր նպատակներն ամրագրված են ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների և ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության կատարումն ապահովող գործողությունների ծրագրերում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…