ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Գիտե՞ս արդյոք» խաղ-մրցույթը Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում

Մայիսի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Ստեփանավանի հ.1 հիմնական դպրոցում ընդունված է ինտելեկտուալ խաղ-մրցույթներ կազմակերպելը: Այս տարի մրցույթ անցկացնելու նախաձեռնողը և կազմակերպողը Աշակերտական խորհուրդն էր: ԱԽ-ի Ուսումնական և Տեղեկատվական հանձնախմբերի համագործակցությամբ ծնվեց և իրականացվեց «Գիտե՞ս արդյոք» խաղ-մրցույթը, որը նվիրվեց ՀՀ Անկախության 25-ամյակին: «Ճանաչիր հայրենիքդ» կարգախոսով մրցույթի թեման Հայաստան աշխարհն էր՝ իր մշակույթով, գիտությամբ, աշխարհագրությամբ, պատմությամբ, սպորտով: Մասնակից թիմերը 5-ից 9-րդ դասարանների թիմերն էին՝ 7-ական աշակերտով:

Խաղն անցկացվեց 3 փուլով: 1-ին փուլից հետո մասնակից 7 թիմերից 2-րդ փուլ անցան առավել միավոր հավաքած 4 թիմ: Այս թիմերը վիճակահանությամբ ընտրեցին թեմաներ, որն այս փուլում հայ ճարտարապետության եզակի կառույցներն էին՝ Գառնի, Գեղարդ, Զվարթնոց, Տաթև: Հետաքրքիր խաղից հետո եզրափակիչ փուլ դուրս եկան 2 թիմ՝ 6ա և 5ա դասարանների թիմերը: Եզրափակիչ վերջին փուլի թեման Շուշի քաղաքն էր՝ իր պատմությամբ ու ազատագրումավ: Այս խաղը նվիրվում էր Շուշիի ազատագրման 25 ամյակին: Խաղի կազմակերպիչ և վարողներ 6-րդ դասարանի աշակերտներ Խալաթյան Ալեքսանդրը և Գրիգորյան Մարիամը եզրափակիչ փուլն սկսեցին Շուշիին նվիրված համերգային փոքրիկ ծրագրով: Հնչեցին Շուշիի հիմնը, երգեր, Շուշիի մասին բանաստեղծություններ: Խաղն անցավ հետաքրքիր և բուռն պայքարում: Հաշվիչ հանձնաժողովի հաշվարկով վաստակած առավել միավորներով հաղթող ճանաչվեց 5ա դասարանի թիմը:

Շուրջ երկու ամիս տևած խաղի արդյունքում երեխաները հարստացրին իրենց գիտելիքները Հայաստան աշխարհի մասին: Վերջնական արդյունքում հաղթեց գիտելիքը: Որոշվեց խաղը դարձնել ամենամյա:

  • Glogster, Padlet Canva որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Glogster, Padlet, Canva) որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց» Այս թեման թույլ է տալիս ՏՀՏ գործիքը դարձնել ոչ թե պարզապես ցուցադրական նյութ, այլ մի հարթակ, որտեղ աշակերտը կառուցում է իր…

  • Վեպից էկրան. Գրականության և կինոյի երկխոսությունը

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով ներկայացնում եմ իմ նախագծային աշխատանքը: Նախագծի նպատակն էր վերլուծել դասական ստեղծագործությունների էկրանավորումները՝ համեմատելով դրանք բնագրերի հետ: Ուսումնասիրվող նյութերը. Հովհաննես Թումանյան՝ «Գիքորը» (բնագիրը և ֆիլմը): Ակսել Բակունց «Միրհավը»,«Այս…

  • Հացը

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործըկերներ, տեղադրում եմ սովորողների կողմից անչափ սիրված նախագծային աշխատանքը: Նախագծային աշխատանք Թեմա Հացը Նախագծի անվանում՝ Հացը Առարկա(ներ)՝ Գրականություն Ուսումնական տարի, կիսամյակ՝ 2024-2025 Դասարան՝ 7-րդ, 8-րդ

  • «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով նախորդ գրառման արձագանքները, տեղադրում եմ ևս մեկ նախագծային աշխատանք: Դասարան-10-րդ Դարպասի միջնակարգ դպրոց Ուսումնականտարին, կիսամյակը 2025-2026, 1-ին կիսամյակ Ուսումնական նախագծիանվանումը «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

  • Թեմայի ամփոփման իմ փորձից

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով կիսվում եմ իմ փորձով, թե ինչպես եմ ամփոփում թեմաները ավագ դպրոցում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ և տեսողական գործիքներ: Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի օրինակով ցանկանում եմ ցույց տալ, թե…