«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում դեկտեմբերի 19-20-ը Դիլիջանում տեղի է ունեցել նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի գործընկեր կառույցների երկխոսության հարթակի հերթական հանդիպումը։
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, Ռազմավարական զարգացման գործակալության նախագահ Մկրտիչ Այվազյանը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար Արթուր Փոքրիկյանը, ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, գործատուների և շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառումը տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ՝ «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախաձեռնությամբ։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հակիրճ ներկայացրել է տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները և ՄԿՈՒ ոլորտի զարգացման պետական քաղաքականության ուղղությունները։
«Ընթացիկ տարին մասնագիտական կրթության ոլորտում մեծ ձեռքբերումների տարի էր՝ պայմանավորված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի ընդունմամբ, որը ոլորտում փոփոխությունների առաջին հիմնաքարն է և մի շարք ուղղություններով բազմաթիվ անելիքներ է նախանշել»,- նշել է նախարարի տեղակալը։
Նրա տեղեկացմամբ՝ արդեն հաստատված է նաև օրենքից բխող գործողությունների ժամանակացույցը, և այդ իմաստով 2025-2026 թթ․ ՄԿՈՒ ոլորտի համար մարտահրավերային են լինելու՝ սպասվող մեծ ծավալի աշխատանքներով պայմանավորված։
Արաքսիա Սվաջյանն ընդգծել է նաև, որ ընթացիկ ուսումնական տարում քոլեջներում և ուսումնարաններում կատարվել է աննախադեպ ընդունելություն, որը խոսում է ոլորտի գրավչության բարձրացման և վստահության մասին:
«Որդեգրել ենք պետական նոր քաղաքականություն․ գերակա մասնագիտություններով շինարարության, գյուղատնտեսության և ՏՏ ոլորտներում շուրջ 10 անգամ բարձր կրթաթոշակ է սահմանվել, որի նպատակն է լրացնել այս մասնագիտություններով աշխատաշուկայում առկա բացը։ Իհարկե, կան նաև ռիսկեր՝ կրթաթոշակով պայմանավորված մասնագիտություն ընտրելու հետ կապված, սակայն աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում, վստահ եմ, ռիսկերը կնվազեն: Կատարվող բոլոր փոփոխությունների ամենակարևոր նպատակը որակյալ մասնագետների ապահովումն է»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
ՄԿՈՒ կրթության որակի բարելավման համատեքստում նա անդրադարձել է նաև հաստատություններում դասավանդման գրավչության բարձրացման կարևորությանը՝ որպես խնդիր նշելով, որ վարձատրությունը շատ ցածր է․ «Մասնագիտական զարգացման երեք համակարգ ենք ներդրել այս ոլորտում: Դրանցից մեկը ՄԿՈՒ հաստատություններում հանրակրթական առարկաներ դասավանդող մանկավարժների համար կամավոր ատեստավորումն է, որն արդեն ավելի քան երկու տարի գործում է։ Բացի այդ՝ այս տարի չորս ուղղություններով արդեն մասնագիտական առարկաներ դասավանդող 361 մանկավարժների համար առաջին անգամ անցկացվել են վերապատրաստում և ատեստավորում, գրանցվել են շատ լավ արդյունքներ։ Ատեստավորում անցած մասնագետները կունենան դրույքաչափի բարձրացում և հավելավճարի հնարավորություն: Հաջորդ տարի կավելացնենք մասնագիտությունների ցանկը: Մասնագիտական զարգացման երրորդ ծրագիրը տարակարգի տրամադրումն է, որը քոլեջների և ուսումնարանների համար կգործի 2025 թ.-ից։ Տարակարգը ստուգելու է մանկավարժական հմտությունները և ընձեռելու է մինչև 50 տոկոս աշխատավարձի բարձրացման հնարավորություն»:
Նրա խոսքով՝ հաջորդ կարևոր ուղղությունը հաստատությունների որակի և հասանելիության ապահովմանն ուղղված ծրագրերն են, որի կարևոր բաղադրիչներից է հաստատությունների խոշորացումը և օպտիմալացումը՝ ուսումնական հաստատությունների ուժեղացման և համակարգի մրցունակության բարձրացման նպատակով:
Ըստ նախարարի տեղակալի՝ մյուս ծրագիրն ուսանողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցումն է, որը նախատեսված է մարզային հաստատություններում աշխատողների և սովորողների համար՝ բնակավայրից 5 կմ-ից ավելի երթևեկության դեպքում:
«Վերջին ուղղությունը ենթակառուցվածքների բարելավման ծրագրերն են․ կարևորում ենք, որ սովորողները բարեկարգ և ժամանակակից միջավայրերում ստանան կրթություն: Այս տարի 7 ուսումնական հաստատություններում իրականացվել են հիմնանորոգման, կառուցման աշխատանքներ, նախատեսվում է նաև գույքով ամբողջական հագեցում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ անդրադառնալով նաև կառավարման բարելավման խնդրին, որի համար բավարար հիմքեր են ամրագրված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքում։
Ամփոփելով խոսքը՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ թվարկված բոլոր աշխատանքները պետք է լինեն շարունակական, և դրանք առանց միջազգային և տեղական գործընկերների աջակցության չեն կարող իրագործվել։ «Պատրաստ ենք քննարկել ցանկացած համագործակցություն և ծրագիր՝ ի նպաստ մասնագիտական կրթության զարգացման: Աշխատանքի վրա հիմնված՝ դուալ ուսուցման զարգացումն է մեր ամենակարևոր փոփոխությունը, որը պետք է ներդրվի ինստիտուցիոնալ մոդելով՝ հիմք ընդունելով օրենքը: Ամենակարևորը մասնավոր հատվածի համար հետաքրքիր լինելն ու տնտեսվարողներին կրթության դաշտ բերելն է»,- ասել է նա։
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև հաստատությունների ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը, ֆինանսավորման նոր կարգին, ըստ որի՝ հաշվարկվելու է յուրաքանչյուր մասնագիտության ինքնարժեքը և այլ հարցերի։ Նշվել է, որ ներկայում GIZ-ի հետ մասնագիտությունների արժեքի գնահատում է կատարվում՝ ֆինանսավորման նոր մոդելները մշակելու նպատակով։
ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանն իր ելույթում անդրադարձել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակմանը։
Երկօրյա աշխատաժողովում զեկույցներով հանդես են եկել նաև ՄԱՎԵՏԱ ծրագրի ղեկավար Լիլիթ Հովհաննիսյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Յուլիա Ստակյանը, CIVITTA ծրագրի ներկայացուցիչ Սևակ Հովհաննիսյանը, Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կարլովան և այլոք։
ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ, ներառյալ՝ ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն,
Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ն և «Վանանդ Ագրո» ՓԲԸ-ն: Ծրագիրն իրականացնող գործընկերներն են՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնություն (HEKS/EPER) ՀԿ-ն՝ ՌԶԳ-ի և Բեռնի Կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի ներգրավմամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…
DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…
Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց