ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ձեր հաղթանակները չափազանց ոգևորիչ են. նախարարն ընդունել է Դելփյան խաղերի մրցանակակիրներին

Դեկտեմբերի 17, 2024
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Դելփյան խաղերի հաղթող մասնակիցներին և պարգևատրել նրանց:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հայկական ազգային Դելփյան կոմիտեի (ՀԱԴԿ) նախագահ Ալեքսան Զաքյանը:

2024 թվականին անցկացվել են երկու Դելփյան խաղեր: Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 5-ը տեղի է ունեցել ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերը՝ դասական, ազգային և ժամանակակից արվեստի տեսակների տասնմեկ անվանակարգերում, իսկ նոյեմբերի 22-26-ը Ռուսաստանի Դաշնության Կոմի Հանրապետության Սիկտիվկար քաղաքում անցկացվել է 3-րդ երիտասարդական բաց Արկտիկական և ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերը՝ 10 անվանակարգերում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Դելփյան խաղերի մասնակից երեխաներին՝ ընդգծելով, որ նրանց հաղթանակները ոգևորիչ են:

«Շնորհակալ ենք ձեր աշխատանքի, ջանքերի և գրանցած արդյունքների համար, ինչը թույլ է տալիս մեկ անգամ ևս համոզվել, որ շատ տաղանդավոր երեխաներ ունենք: Մեզ համար չափազանց կարևոր է խրախուսել երեխաների շրջանում ստեղծագործականությունը, սերը արվեստի նկատմամբ, ինչին էլ ուղղված է համադպրոցական մշակութային տարի հայտարարելու նախաձեռնությունը»,- ասել է նախարարը: Նա առանձակի շեշտել է նաև Դելփյան խաղերի ժյուրիի կազմում Հայաստանից ներկայացուցիչ ունենալու փաստը, ինչը, ըստ նախարարի, վկայում է ոլորտում ունեցած մեր մեծ ներուժի մասին: Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել մանկավարժների աշխատանքը՝ նշելով, որ յուրաքանչյուր հաղթանակի հետևում նրանց հետևողական աշխատանքն է: Նախարարը մաղթել է երեխաներին նոր հաջողություններ ու հաղթանակներ և ընդգծել, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու տաղանդի զարգացման ու մասնագիտական որակի բարելավման բոլոր նախաձեռնություններին:

Երեխաները պատմել են իրենց տպավորությունների, գործունեության ոլորտների ու ապագա ծրագրերի մասին: Նրանք հատկապես ընդգծել են, որ ժյուրիի կազմին տպավորել և հետաքրքրել է իրենց ներկայացրած թե՛ համաշխարհային, թե՛ հայ հեղինակների ստեղծագործությունների կատարումները:

Նշենք, որ ԱՊՀ պետությունների առաջին բաց մանկական Դելփյան խաղերում ՀՀ ներկայացուցիչները հանդես են եկել խաղերի տարբեր փուլերում՝ արժանանալով երեք ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալների և երկու հատուկ մրցանակային դիպլոմների:

Հայաստանի ներկայացուցիչները 3-րդ երիտասարդական բաց Արիտիկական Դելփյան խաղերում նվաճել են 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ, 2 դիպլոմ, իսկ ԱՊՀ մասնակից պետությունների 18-րդ երիտասարդական Դելփյան խաղերում Հայաստանն ունեցել է երեք 1-ին և մեկ 2-րդ մրցանակակիր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…