ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույց

Դեկտեմբերի 13, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայաստանը մասնակցել է «ԱՊՀ երկրների համաշխարհային ժառանգություն» 9-րդ միջազգային առցանց համագումարին, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Դ․ Ս Լիխաչովի անվան մշակութային և բնության ժառանգության ռուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի կողմից։

Հայաստանից համագումարին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչները։ Գիտաշխատող Մարիամ Շահմուրադյանը ներկայացրել է «Հայաստանի վիշապաքարերը և դրանց ուղին դեպի համաշխարհային ժառանգություն» թեմայով զեկույց։ Համագումարի մասնակիցները հետաքրքրություն են ցուցաբերել թեմայի նկատմամբ՝ վիշապաքարերի՝ որպես մշակութային ժառանգության յուրատիպ ու չկրկնվող հուշարձան լինելու հանգամանքով պայմանավորված։

Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և ԱՊՀ այլ երկրների մասնագետներն իրենց զեկույցներում ներկայացրել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ իրենց երկրների տարածքում գտնվող հուշարձանների ընդգրկման փորձը: Համագումարում նախանշվել են համագործակցության հեռանկարներ։

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարության պատվերով ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը 2023 թ․ մշակել է «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը, որը ԿԳՄՍ նախարարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությանն է ներկայացվել: Ըստ այդմ՝ 2024 թ․ հուլիս ամսին Նյու Դելիում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 46-րդ նստաշրջանում այն ընդգրկվել է համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հիմնական ցանկ ընդգրկելու նպատակով 2024 թ․ ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ «Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» նախնական գնահատման հայտը (Preliminary Assessment) ընթացիկ տարում նաև ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոն և ստացել Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) կարծիքը։ Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Դիդակտիկ խաղերի տեսակները և կիրառումը մաթեմատիկայի դասերին

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Դիդակտիկ խաղերի տեսակները և կիրառումը մաթեմատիկայի դասերին Մանկավարժական պրակտիկայում առանձնացվում են մաթեմատիկայի դասաժամերին կիրառվող դիդակտիկ խաղերի դասակարգումներ՝ ըստ տարբեր հիմքերի: Դիտարկենք դրանցից մի քանիսը: Ըստ ուսումնական նպատակի դիդակտիկ խաղերը լինում…

  • Ինչպես նպաստել քննադատական մտածողության ցարգացմանը

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    Հարգելի գործընկերներ ,կիսվեք ձեր փորձով ,թե ինչպես եք նպաստում անգլերենի դասերին քննադատական մտածողության զարգացմամը Ես կայրծում եմ,որ քննադատական մտածողության զարգացումը կարելի է կազմակերպել հետևյալ եղանակներով և փորձում եմ զարգացնել հետևյալ…

  • Խաղերի կիրառումը անգլերեն դասերի ժսմանակ

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    Հարգելի գործընկերներ, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը խաղերի կիրառման վերաբերյալ տարրական դասարաններում:Իմ կարծիքով խաղերի կիրառումը անգլերենի դասերին ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև արդյունավետ մեթոդ է սովորողների ներգրավվածությունն ու լեզվական…

  • Խնդիրների լուծումը որպես սովորողների մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Աղավնի Ղամբարյան

    <<Փոքր խնդիրներ լուծողն իրեն նախապատրաստում է մեծ ու դժվար խնդիրների լուծմանը>>: Ս․ Սոբոլև Արդի ժամանակաշրջանում յուրաքանչյուր անձ առօրյայում շարունակ առնչվում է ֆինանսական խնդիրների հետ, որոնց թվում առավել մեծ կենսական նշանակություն…

  • 21-րդ դարի կարևորագույն հմտություններից են ...

    Թեմայի հեղինակ՝ Արաքսյա Մելքոնյան

    21-րդ դարի կարևորագույն հմտություններից են համագործակցությունը, թիմային աշխատանքը և արդյունավետ հաղորդակցումը: Ստորև ներկայացնում ենք մի քանի մեթոդներ, որոնք կզարգացնեն սովորողների ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակությունները 1. «Ուրիշի կոշիկները» / Դերային խաղ…