ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մեր մեծերը» ցուցադրական դաս

Մայիսի 24, 2017
Դպրոցական անցուդարձ

Ջերմուկի  Մաքսիմ  Գորկու  անվան   թիվ  1  հիմնական  դպրոցի     դահլիճում       անցկացվեց   ցուցադրական   դաս  «Մեր  մեծերը»   թեմայով:  8-րդ  դասարանի  աշակերտներին   նախօրոք   հանձնարարված   էր   հավաքել   նյութեր   Վենետիկի  Մխիթարյան  միաբանության,   ամերիկահայ  ռեժիսոր  Ռուբեն   Մամուլյանի,   բանաստեղծ  Վահան  Թեքեյանի,  բարեգործ  Ալեքսանդր  Մանթաշյանցի,   ազգային  օպերայի  հիմնադիր  Տիգրան  Չուխաջյանի   և   ծովանկարիչ   Հովհաննես  Այվազովսկու   մասին   և     պատրաստել   տեսանյութ:

Դասի   նպատակն   էր  արմատավորել  հայրենասիրություն,  նպաստել   հայապահպանությանը:  Դասի  ընթացքում   նշվեց,  որ  պատմական  դեպքերի  բերումով   շատ   հայեր   ստիպված  են   հանգրվանել   օտար   երկրներում:   Շատ   կարևոր  է,   որ   այստեղ   ծնված   և  մեծացած   հաջորդ   սերունդները   ոչ  միայն   հիշեն   իրենց  արմատները,  այլ  նաև   դառնան   հայկական  մշակույթի   կրողները   և   օտար   երկրներում   այն   ներկայացնողը:  Դասի   ընթացքում   ոչ     միայն  ներկայացվեց   հայ   մեծերի   գործունեությունը   և   կյանքի  կարևոր  դրվագները,   այլ   նաև   նրանց  գործունեության   կարևոր   հետևանքը  և   ազդեցությունը      հայոց   և   համաշխարնային   պատմության  և  մշակույթի  վրա: 

Պատմության  ուսուցիչ՝  Գոհար  Բաբայան

  • ԱԲ գործիքները կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ ԼԻԱՆԱ Եղիազարյան

    ԱԲ գործիքները կրթության մեջ. նորարարություն, արդյունավետություն և պատասխանատու կիրառություն Ժամանակակից կրթական համակարգի առաքելությունը դուրս է գալիս սոսկ գիտելիքի փոխանցման սահմաններից՝ կենտրոնանալով մարդակենտրոն մոտեցման վրա, որտեղ տեխնոլոգիան պետք է ծառայի մարդուն,…

  • Տարեվերջյան ամփոփում նախագծային մեթոդով 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, քանի որ մոտենում ենք ուսումնական տարվա ավարտին, ցանկանում եմ քերականական և լեզվական թեմաներն ամփոփել ոչ թե ստանդարտ թեստերով, այլ փոքրիկ նախագծերով: Օրինակ՝ մտածում եմ առաջարկել աշակերտներին Canva-ով պատրաստել…

  • Խաղային և ավանդական մեթոդների հավասարակշռումը 4-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ տեսնում ենք, թե որքան մեծ է LearningApps-ի կամ Wordwall-ի դերը աշակերտների մոտիվացիայի հարցում: Սակայն 4-րդ դասարանում երեխաները հեշտությամբ տարվում են խաղային տարրով և երբեմն դժվարությամբ են…

  • Լաբորատորիա՝ գրպանում. արդյունավետ փորձեր՝ նվազագույն դպրոցական ռեսուրսներով

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի՛ գործընկերներ, ողջո՛ւյն: Վստահ եմ՝ բոլորս էլ բախվել ենք այն իրավիճակին, երբ ցանկանում ենք բնագիտության, կենսաբանության կամ քիմիայի դասը դարձնել առավելագույնս գործնական և տպավորիչ, սակայն լաբորատոր հագեցվածությունը կամ նյութերի սղությունը…

  • Տրամաբանական հարցեր կենսաբանությունից

    Թեմայի հեղինակ՝ Nelly Makaryan

    Հարգելի գործընկերներ ,եկեք քննարկենք հետաքրքիր տրամաբանական հարցեր կենսաբանությունից,որոնք կարող ենք օգտագործել կենսաբանության դասերի ժամանակ՝որպես մոտիվացնող միջոց:Ահա առաջին հարցս.ի՞նչ է նշանակում 1+1=1 կենսաբանության տեսանկյունից և ո՞ր դասերի ժամանակ կարելի է կիրառել: