Այսօր առավել քան տոնական և մարզական կեցվածք ունեն Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմանական դպրոցի տարրական օղակի սաները:Ահա նրանք արդեն մարզադահլիճում են և շարքեր կազմած սպասում են հրահանգների: Նախ հնչում են ողջույնի և խմբերի բաժանվելու հրահանգները: 6-րդ դասարանի աշակերտ Գագիկ Գևորգյանի հետ կրկնելով՝ խրոխտ հնչում է խաղ-մրցույթի նշանաբանը, որ ամենքը ազնիվ ու շիտակ խաղ կցուցադրեն և անշուշտ-անշուշտ հաղթանակ կտանեն: «Արևիկ», «Գարուն» և «Ծիածան» խմբերը սկսեցին մրցույթային խաղերը:Կրտսեր դպրոցականները զարմանալիորեն ճկուն և համագործակցային խաղ ցուցադրեցին:Րոպեները սահեցին աննկատ, մրցեցին նաև թիմերի ավագները:
Խմբերի բոլոր սաներն էլ արժանացան խրախուսագրերի և պատվոգրերի:Անշուշտ, կարևոր էին այս մրցանակները, բայց նաև էական էր այն փաստը, որ նրանցից յուրաքանչյուրը տուն տարավ ոգևորության և ուրախությունների մի առանձնահատուկ շարան:Մրցույթից հետո շատ-շատ դպրոցականներ արդեն սպասում են, թե երբ կկրկնվի Սպորտլանիայի նոր մեկնարկը:Սա արդեն խաղի ամենամեծ արժեքն ու ձեռքբերումն է:Իսկ նոր հանդիպումը չի ուշանա: Վստահում ենք երեխաներին ու ասում, որ մարզական խաղը մի տեսանելի, լուսավոր շող էր ներառում իր մեջ, իսկ այդ լույսը մեր դպրոցականներին շատ անհրաժեշտ է…
Տարրական մասնախմբի ղեկավար՝ Մ. Գրիգորյան
Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «READING CORNER» (էջ 112–114) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Ծավալուն ընթերցանության (Extensive Reading) հմտությունների զարգացում, տեքստի հիմնական իմաստի ընկալում,…
Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GRAMMAR CORNER» (էջ 107–109) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Անցած քերականական թեմաների ամրապնդում, քերականական ձևերի ճիշտ կիրառում բանավոր և…
Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «GLOSSARY» (էջ 100–102) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Բառարանից (Glossary) արդյունավետ օգտվելու, բառերի իմաստային երանգները (Contextual Meanings), արտասանությունը (IPA…
Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «TOPIC 5: HISTORY» (էջ 97–98) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Պատմական թեմատիկ բառապաշարի յուրացում, անցյալի իրադարձությունների, պատմական աղբյուրների և…
Հարգելի գործընկերներ, Ներկայացնում եմ 11-րդ դասարանի անգլերենի «THEMATIC IDIOMS AND PHRASAL VERBS» (էջ 96) թեմայով ինտերակտիվ դասապլանը: Դասի հիմնական շեշտադրումները․ ՀՊՉ Չափորոշչային Նպատակներ․ Բնապահպանական և առօրյա թեմատիկ դարձվածքների (Idioms) ու…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց