ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Արթուր Մարտիրոսյանը Ժնևում ներկայացրել է խտրականության բացառման և ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովմանն ուղղված աշխատանքները

Դեկտեմբերի 5, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը դեկտեմբերի 2-3-ը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 114-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 12-14-րդ համատեղ պարբերական զեկույցների քննարկմանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի նախարարության, Արդարադատության նախարարության, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի, ՀՀ ներքին գործերի նախարարության և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Կոմիտեի հետ երկխոսության ձևաչափով ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի դրույթների մասով իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները, ինչպես նաև պատասխանել կոմիտեի անդամների բազմաթիվ հարցերին:

Նիստի ընթացքում կոմիտեի անդամների կողմից հնչեցված հարցադրումներին պատասխան ելույթներով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա ներկայացրել է մարդու իրավունքների, խտրականության բացառման, ՀՀ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթական և մշակութային իրավունքների ապահովման ուղղությամբ կրթության և մշակույթի ոլորտներում իրականացված ծրագրային և օրենսդրական բարեփոխումները, ազգային փոքրամասնությունների մայրենի լեզվի պահպանմանը, մշակույթի զարգացմանը, այդ թվում՝ մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված պետական քաղաքականության ծրագրերը:

Նախարարի տեղակալը կոմիտեի անդամներին տեղեկացրել է, որ ՀՀ-ում որակյալ կրթության հասանելիության ապահովման տեսանկյունից ազգային փոքրամասնությունների համար մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություններն ամրագրված են ինչպես մի շարք օրենսդրական ակտերում, այնպես էլ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում», 2021 թվականից ներդրված հանրակրթության պետական նոր չափորոշչում և առարկայական ծրագրերում: Մասնավորապես՝ նոր չափորոշչով ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներում տեղ են գտել ազգային փոքրամասնությունների սովորողների համար՝ իրենց ազգային լեզվով հաղորդակցվելու, գրելու և կարդալու, իրենց մշակույթը ճանաչելու ու այն ներկայացնել կարողանալու պահանջները, իսկ հանրակրթության բոլոր մակարդակներում պետական պարտադիր առարկայացանկում ներառված մի շարք առարկայական ծրագրերի վերջնարդյունքներով սահմանված են ռասայական խտրականության դեմ պայքարին ուղղված, հանդուրժողականության և անխտրական վերաբերմունքի ձևավորմանը միտված վերջնարդյունքներ: Բացի այդ՝ մշակվել է «Մշակութային բազմազանություն» ծրագիրը, որի նպատակն է հանրակրթական դպրոցների սովորողների մոտ զարգացնել հարգանք տարբեր մշակույթների նկատմամբ, ազգային փոքրամասնություններին պատկանող սովորողներին ինտեգրել ուսումնական գործընթացին, խթանել համագործակցությունը տարբեր ազգությունների միջև:

Արթուր Մարտիրոսյանը կոմիտեի անդամներին ներկայացրել է, որ կրթության բովանդակային բարեփոխմանը զուգահեռ ազգային փոքրամասնությունների համար մայրենի լեզվով որակյալ կրթություն ստանալու հնարավորություններն ընդլայնվում են նաև կրթական ենթակառուցվածքների ստեղծման միջոցով: Այս համատեքստում նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության «300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման կամ վերանորոգման ծրագրում» ներառված են նաև ազգային փոքրամասնությունների կոմպակտ բնակության վայրերում տեղակայված մանկապարտեզներն և դպրոցները:

Անդրադառնալով կրթական բոլոր մակարդակներում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների, խտրականության բացառման, իրավագիտակցության ձևավորմանն ուղղված թեմաներին՝ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ նախարարությունը սերտ համագործակցում է նաև միջազգային գործընկեր կառույցների հետ:

Առանձին անդրադարձ է կատարվել ազգային փոքրամասնությունների լեզվի, մշակույթի, այդ թվում՝ մշակութային ժառանգության, հուշարձանների պահպանության ուղղությամբ պետության հանձնառությանը՝ շեշտադրելով, որ պետությունն աջակցում է իր տարածքում բնակվող ազգային փոքրամաuնությունների մշակութային ինքնության պահպանմանը և զարգացմանը, պետական ծրագրերի իրականացման միջոցով նպաuտում է նրանց կրոնի, ավանդույթների, լեզվի, մշակութային ժառանգության, մշակույթի պահպանման, տարածման և զարգացման համար պայմանների uտեղծմանը: Ներկայացվել են այս ուղղությամբ վերջին 3 տարիներին իրականացված և 2025 թվականին նախատեսված ծրագրերը:

Հայկական պատվիրակությունը վերահաստատել է ՀՀ կառավարության հանձնառությունը շարունակել երկրում ժողովրդավարական բարեփոխումները՝ ապահովելով տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների իրականացումը հասարակության բոլոր խմբերի համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…

  • Արտակարգ իրավիճակների հոգեբանություն

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…

  • «Ինչպես կարդալ դասագիրքը»

    Թեմայի հեղինակ՝ Նելլի Բաղդագյուլյան

    Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…

  • ԱԲ գործիքները ուսումնական գործընթացում․ իմ փորձը և կիրառման հնարավորությունները

    Թեմայի հեղինակ՝ nellimur86

    Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…

  • «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ»

    Թեմայի հեղինակ՝ Ռուզան Ղուկասյան

    «Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…