ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների, որոնք հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել սուսերամարտիկ Ալիկ Նավասարդյանին, լողորդ Անի Բարիկյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ Էրիկ Տեր-Մաթևոսյանին, սեղանի թենիս մարզաձևի ներկայացուցիչներ Լուսինե Կարապետյանին և Անահիտ Վարդանյանին, ցատկացանց մարզաձևի ներկայացուցիչ Վանիկ Վարդանյանին, սամբիստ Սեյրան Սարուխանյանին, ազատ ոճի ըմբիշ Հենրիկ Հայկյանին:
Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել բազկամարտիկ Ազատ Սրապյանին, ուշուիստ Դավիթ Վարդանյանին, ազատ ոճի ըմբիշ Մեժլում Մեժլումյանին, հունահռոմեական ոճի ըմբիշներ Աշոտ Խաչատրյանին, Մանվել Խաչատրյանին և Հայկ Խլոյանին, ծանրորդներ Էմմա Պողոսյանին և Աննա Ամրոյանին, սամբիստ Համլետ Սուքիասյանին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: Դիմելով սպորտի վարպետի կոչում ստացած մարզիկներին՝ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ սա առաջին քայլն է, և նրանք պետք է շարունակեն ջանասիրաբար աշխատել ու ձգտել հաղթանակների:
«Միջազգային վարպետի կոչում ստացողները, ըստ էության, իրենց երկրորդ քայլն են կատարում. հաջորդ՝ ամենակարևոր քայլը պետք է կատարեք դեպի սպորտի վաստակավոր վարպետի կոչում: Իհարկե, դա բարդ է և շատ ավելի լուրջ ջանքեր է պահանջում: Ես հավատում եմ ձեր ուժերին ու նվիրումին և վստահաբար կարող եմ ասել, որ ձեզնից շատերը կհասնեն նաև այդ կոչմանը, որը շատ հազվադեպ է շնորհվում հատուկենտ մարդկանց»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ մարզիկներին մաղթելով հաջողություն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Անգլերենի դասավանդման գործընթացում, հավանաբար, ամենատարածված և միևնույն ժամանակ ամենաբարդ մասնագիտական հարցերից մեկն այն է, թե ինչի՞ վրա պետք է առավել մեծ ուշադրություն դարձնենք՝ խոսքի ճշգրտությա՞ն, թե՞ սահունության: Ճշգրտությունը, անկասկած, հիմնարար…
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց