ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներկայացվել է ՀՀ փորձը՝ որմնանկարների պահպանության և վերականգնման ուղղությամբ

Դեկտեմբերի 2, 2024
Մշակութային լուրեր

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը Մոսկվայի կառավարության հրավերով որպես վերականգնման միջազգային փորձագետ մասնակցել է «Պրոռեստավրացիյու-2024» մշակութային ժառանգության պահպանությանը միտված միջոցառմանը:

Նախարարության ներկայացուցիչը ներկայացրել է «Հայկական որմնանկարչության պահպանությանը և վերականգնմանը միտված խնդիրները» թեմայով զեկույց՝ հանրահռչակելով ՀՀ պատմության և մշակույթի մոնումենտալ գեղանկարչության հուշարձանները, անդրադարձ կատարելով պահպանությանն ու վերականգնմանը միտված լիազոր մարմնի կողմից իրականացված աշխատանքներին։

Միաժամանակ, զեկույցում միջազգային փորձագետներին ու լայն հանրությանը ներկայացվել են ՀՀ-ում և այլ երկրներում գտնվող հայկական եկեղեցիներում պահպանված որմնանկարները, տարիների ընթացքում որմնանկարների վերականգնման նպատակով առաջացած խնդիրների լուծումները Հայաստանում, իտալացի, իսկ վերջին տարիներին նաև հայ և ռուս մասնագետների համագործակցությունը որմնանկարների պահպանության և վերականգնման ուղղությամբ։

Զեկույցի ավարտին այլ երկրների փորձագետների հետ քննարկվել են բազմաթիվ հարցեր Հայաստանի որմնանկարների վերականգնման ուղղությամբ: Թեման հատուկ կարևորվել է իտալացի, չինացի, ռուս մասնագետների կողմից: Վերջիններս կարևորել են որմնանկարների պահպանության գործում ԿԳՄՍ նախարարության՝ հետևողականորեն իրականացրած աշխատանքները:

Մոսկվայի կառավարության կողմից հրավիրված «Ռեստարտ» ՍՊԸ-ի տնօրեն, որմնանկարների վերականգնող մասնագետ Ավետիս Ստեփանյանը ևս հանդես է եկել զեկույցով՝ ներկայացնելով 2024 թվականի ընթացքում վերոնշյալ ՍՊԸ-ի կողմից իրականացված Արագածոտնի մարզի Թալինի տաճարի 7-րդ դարով թվագրվող և Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի Սբ Աստվածածին եկեղեցու (17-րդ դ․) որմնանկարների վերականգնման ընթացքը, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրել մասնագիտական հանրության համար։

Միաժամանակ, հայկական պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների վերականգնման բաժինների ուսանողների՝ տեղում իրականացվող գործնական աշխատանքներին։

Միջոցառման շրջանակում Մոսկվայի կառավարության կողմից այցելություններ են կազմակերպվել վերականգնվող կամ վերականգնված հուշարձաններ («Դեպո․ Տրի վակզալա», Մոնոդևիչի տաճար, Կռասնիյե վառոտա, Պոկրովի Սբ Աստվածածնի տաճար, Նարկոմֆինի շենք և այլն), ինչպես նաև մասնագիտական վերականգնման ինստիտուտներ (Ակադեմիկ Ի․ Գրաբարի անվան համառուսաստանյան վերականգնման ինստիտուտ, Կրեմլի թանգարան և այլն)։

Քննարկվել են հնարավոր համագործակցության տարբերակները ինչպես ռուս, այնպես էլ այլ երկրների ներկայացուցիչների հետ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…