ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2024 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Փառատոնն այս տարի անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսով։
Նոյեմբերի 28-ին մամուլի ասուլիսով ազդարարվել է փառատոնի մեկնարկը: Մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի հիմնադիր Նաիրա Սարգսյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, «ArLeAM» ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը: Բանախոսները ներկայացրել են փառատոնի շրջանակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Փառատոնի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները, ինչից հետո երեխաները և դեռահասները երաժշտարվեստի, արվեստի մյուս ոլորտների ներկայացուցիչների հետ հանդես են գալիս կողք կողքի՝ մեկ հարթակում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ համընդհանուր ներառականությունը ՀՀ կառավարության ռազմավարության կարևոր կետերից մեկն է, և այն պետք է ապահովվի կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում:
Որպես մշակույթի ոլորտում ներառականության ապահովմանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր՝ նա կարևորել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի անցկացումը, աջակցությունը «Ճախրուկ» փառատոնին, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի բազմաթիվ նախագծերը՝ ներառականության ապահովման նպատակով:
««Կողք կողքի» փառատոնն ունի խոսուն անվանում. այն արտացոլում է փառատոնի գաղափարն ու նպատակը՝ միասնականությունն ու միմյանց սատարումը։ Եվ հատկանշական է, որ մեկ հարթակում ձեռք ձեռքի հանդես են գալու անվանի երաժիշտներն ու զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները»,- ասել է Դանիել Դանիելյանը:
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի հիմնադիր Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ փառատոնն իր շուրջն է համախմբում զարգացման առանձնահատկություններով երեխաներին և պատանիներին, որոնք ստեղծագործելու ցանկություն և շնորհ ունեն. «Փառատոնը մի հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում զարգացման տարբեր կենտրոններին ներկայացնելու ամբողջ տարվա աշխատանքները: Փառատոնի շրջանակում միջոցառումները բազմաթիվ և բազմաբնույթ են: Այս տարի փառատոնը մեկնարկում է նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ին. Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կկայանա փառատոնի բացման արարողությունը, որի շրջանակում տեղի կունենա «Առաջին քայլեր» խորագրով համերգը։ Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:00-ին, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» բեմում փառատոնի մասնակիցները հանդես կգան թատերական ներկայացմամբ։ Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գրական օր է, մասնակիցները կասմունքեն, կլինեն բանաստեղծությունների ընթերցումներ, ժամանցային ծրագիր։ Հայաստանում ներառականության զարգացման և խթանման, ոլորտում շարունակական կրթության ապահովման նպատակով դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, «ԼուսԷ» հիմնադրամում ներառական ոլորտի հեղինակավոր մասնագետներ Ռաֆաելա Շտայնբախը (թերապևտ, օստեոպատ, Գերմանիա) և Ալինա Սարգսյանը (նյարդահոգեբան, երաժիշտ, մանկավարժ, ռիթմի մասնագետ, Ռուսաստան) կանցկացնեն սեմինարներ և վարպետության դասընթացներ, որին կմասնակցեն հայաստանյան տարբեր կազմակերպությունների շուրջ 200 մասնագետներ և ծնողներ»:
Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ փառատոնի գալա համերգը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Օրը պատահական չէ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 3-ը հռչակվել է Հաշմանդամների միջազգային օր։ Գալա համերգի ընթացքում փառատոնի մասնակիցները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան): «Երեխաների և պատանիների հետ բեմում՝ կողք-կողքի հանդես կգան նաև անվանի անհատ կատարողներ։ Գալա համերգի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում կկազմակերպվի առանձնահատուկ կարիքներով երեխաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որի ամբողջ հասույթը կտրամադրվի այն կազմակերպություններին, որոնցից ձեռք կբերվեն ստեղծագործական աշխատանքները: Այս տարի փառատոնին կմասնակցեն սահմանափակ կարողություններ ունեցող շուրջ 400 երեխաներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից»,- ասել է Նաիրա Սարգսյանը։
Սարգիս Բալբաբյանը կարևորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համատեղ ելույթը: Նվագախմբի տնօրենի խոսքով՝ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս երեխաներին ոչ միայն հանդես գալու նվագախմբի հետ նույն բեմում, այլև իրականացնելու նրանց երազանքները:
«Երբ երեխաները տեսնում են տարբեր արտիստների ելույթները նվագախմբի հետ, հաճախ երազում են նրանց նման կանգնել բեմում և երգել կամ նվագել սիմֆոնիկի նվագակցությամբ։ Առանձնահատկություններով երեխաներն իսկապես տաղանդավոր են, և մեծ ներդրում է կատարվում նման մակարդակով ներկայանալու համար: Դեկտեմբերի 3-ին հատուկ երեկո է լինելու»,- նշել է Սարգիս Բալբաբյանը և հավելել, որ և՛ երեխաներն են ոգևորված, և՛ երաժիշտները։
«ArLeAM» ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը կարևորել է այս նախաձեռնությունը և ընդգծել, որ ընկերությունը տարիներ շարունակ փառատոնի կողքին է, և համագործակցությունը լինելու է շարունակական:
Նշենք, որ փառատոնի հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը, «Իմ քայլը» հիմնադրամը, «ArLeAM» ընկերությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, գիտեմ, որ բոլորիս համար ձևավորող գնահատումը երբեմն վերածվում է լրացուցիչ թղթաբանության: Բայց իմ 4-րդ դասարանում ես փորձարկեցի մի մեթոդ, որտեղ երեխաները նույնիսկ չեն զգում, որ գնահատվում են: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որը կիրառեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործելով Gemini ԱԲ-ն՝ աշակերտների հետ ստեղծեցինք «Թումանյանական հերոսները մեր օրերում» նախագիծը: Իմ հայտնաբերած «գաղտնիքը». երեխաներին հանձնարարեցի խմբագրել ԱԲ-ի…
Գրականության դասաժամը լավագույն հարթակն է բուլինգը որպես արատավոր երևույթ քննարկելու համար: Երբ մենք խոսում ենք կերպարների մասին, աշակերտներն իրենց ավելի ապահով են զգում՝ վերլուծելով «ուրիշի» ցավը, ինչն էլ ճանապարհ է…
Խաղը կենսաբանության ուսուցման գործընթացում ծառայում է որպես կատալիզատոր. այն արագացնում է բարդ գիտական տերմինների ընկալումը, կտրուկ բարձրացնում է աշակերտների ներգրավվածությունը և սովորական դասասենյակը վերածում է իսկական փորձարարական լաբորատորիայի: Օրինակ՝«Ո՞վ եմ…
Մաթեմատիկական կրթության մեջ կարևորը ոչ թե տեսական գիտելիք տալն է, այլ աշակերտի մեջ վերլուծական մտածողություն և տրամաբանական հիմնավորում զարգացնելը: Խաղային մեթոդների կիրառումը թույլ է տալիս բարդ թվաբանական կամ երկրաչափական խնդիրները…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց