Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող միևնույն համապատասխան որակավորումը:
Դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից (պետական, ոչ պետական), բոլոր դիմորդների համար ապահովվում են ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն երկու ընդունելության քննության հանձնում: Արդյունքում, դիմորդը կարևորելով մասնագիտության ընտրությունը, բուհ կընդունվի տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ընդունելության առնվազն 2 քննությունների հանձմամբ և անհրաժեշտ բազային գիտելիքներով, որը կնպաստի բուհերում ուսման որակի բարձրացմանը:
Նախորդ՝ 2024-2025 ուսումնական տարվա համար նախատեսված ցանկի համեմատ նախագծում որոշակի փոփոխություններ են կատարվել, մասնավորապես՝
Պահպանելով նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների և միևնույն մուտքային պահանջների համապատասխանության սկզբունքը՝ նույն փոփոխությունները կատարվել են նաև բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների «Աշխարհագրություն» մասնագիտություն ունեցող կրթական ծրագրերի քննություններում:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կրթական ծրագրերի շարքում ընդգրկվել են «Օգտակար հանածոների հարստացում», «Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր», «Վերամբարձ, ճանապարհային և շինարարական մեքենաներ» կրթական ծրագրերը: «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» կրթական ծրագրի ընդունելության քննություններում կատարվել են փոփոխություններ. «Մաթեմատիկա» քննությունը դարձել է պարտադիր, իսկ «Ֆիզիկա»-ն և «Անգլերեն»-ը՝ կամընտրական քննություն:
Վերոնշյալ քննությունները սահմանված են նաև «Շրջակա միջավայրի պահպանություն» կրթական ծրագրի ընդունելության համար:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ընդգրկվել են «Ջերմաէներգետիկա», «Էլեկտրաէներգետիկա», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», «Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքի տեխնոլոգիա, սարքավորումների տեխնիկական շահագործում» կրթական ծրագրերը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում՝ «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» և «Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում» կրթական ծրագրերը:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթական ծրագրերում «Սուրդոմանկավարժություն», «Օլիգոֆրենոմանկավարժություն» և «Տիֆլոմանկավարժություն» կրթական ծրագրերը փոխարինվել են «Հատուկ մանկավարժություն» կրթական ծրագրով, և ցանկը լրացվել է ևս 2 նոր՝ «Էրգոթերապիա» և «Արվեստ-արհեստ» կրթական ծրագրերով: Միաժամանակ, ցանկից հանվել են մասնագիտական մանկավարժության «Ֆիզիկա», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առանձին կրթական ծրագրերը՝ հաշվի առնելով, որ դեռևս նախորդ ուսումնական տարվա ընդունելության համար, պայմանավորված հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով ու նոր չափորոշչի ներդրմամբ, ինչպես նաև մանկավարժների պահանջարկով, նախատեսվել են կրկնակի որակավորում շնորհող կրթական ծրագրեր՝ «Մաթեմատիկա-ֆիզիկա», «Մաթեմատիկա-ինֆորմատիկա», «Կենսաբանություն-քիմիա», «Աշխարհագրություն-բնագիտություն»: Նկատի ունենալով բուհի ընդունելության արդյունքներն ու դիմելիության ցուցանիշները՝ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի N 488-Ն որոշմամբ 2024-2025 ուսումնական տարվա համար «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ֆիզիկա», «Մաթեմատիկա» և «Քիմիա» կրթական ծրագրերի անվճար տեղերը բաշխվել էին «Մաթեմատիկա-Ֆիզիկա», «Մաթեմատիկա-Ինֆորմատիկա», «Կենսաբանություն-Քիմիա» և «Աշխարհագրություն-Բնագիտություն» կրթական ծրագրերին:
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գրեթե բոլոր կրթական ծրագրերում «Հայոց լեզու» առարկան դարձել է որպես պարտադիր քննական առարկա:
Հայ-ռուսական համալսարանի հայկական բաժանմունքում ավելացել է նոր՝ «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» կրթական ծրագիրը:
Նշված մասնագիտությունների ընտրությունը պայմանավորված է նաև դիմորդների ակնկալիքները բավարարելու անհրաժեշտությամբ:
Որոշման ընդունումը կնպաստի պետության, տնտեսության զարգացման համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում (տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, ճարտարագիտության, գյուղատնտեսության, տվյալագիտության, կրթական գիտությունների, մասնագիտական մանկավարժության և այլն) համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացի ապահովմանը:
Նախագիծը ներկայացնելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված կարգի՝ դիմորդները կարող են ընդունելության միասնական քննություններ հայտագրել և հանձնել 2 անգամ, որից առաջին փուլի դիմումների հայտագրումը ընդգրկում է տվյալ տարվա դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 25-ը ընկած ժամանակահատվածը և տվյալ տարվա հունվարին հանձնվող միասնական քննությունները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան