ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովային և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովային:
Հանդիպման առանցքում եղել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի՝ 2026-2030 թվականների գործունեության շրջանակի` առավելագույնս համապատասխանեցումը ԿԳՄՍՆ առաջնահերթություներին, մասնավորապես՝ վաղ մանկության զարգացման և երիտասարդական քաղաքականության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին և ընդգծել՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ԿԳՄՍՆ կարևորագույն գործընկերներից է, որի հետ սերտ համագործակցություն է ընթանում տարբեր ուղղություններով:
Անդրադառնալով երիտասարդության ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է՝ երիտասարդներին ուղղված քաղաքականությունը ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններից է, և վերջինիս զարգացմանն է միտված ՀՀ կառավարության կողմից վերջերս հավանության արժանացած «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ԱԺ: Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել՝ օրենքի ընդունումից հետո ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը կաջակցի օրենքի կիրարկումն ապահովող տարբեր գործողությունների իրականացմանը, այդ թվում՝ երիտասարդական կենտրոնների ցանցի ընդլայնմանը և դրանց բովանդակության հարստացմանը:
Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ պետական բյուջեի միջոցներով ձևավորված երիտասարդական կենտրոններում և ստեղծվելիք նոր կենտրոններում պետք է ապահովվի համապատասխան միջավայր՝ երիտասարդների ներուժի բացահայտման և զարգացման, ակտիվ քաղաքացիության գործադրման կարողունակության ձևավորման և ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման համար։ Քննարկվել են նաև երիտասարդների մասնակցությամբ կլիմայի փոփոխության, բնապահպանական խնդիրների և այդ ոլորտի ակտիվությանը վերաբերող ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը տարբեր միջոցառումներում երիտասարդների մասնակցության ցուցանիշի բարձրացման, երիտասարդների շրջանում հետազոտությունների իրականացման, մասնավորապես՝ երիտասարդության մասնակցության ինդեքսի մշակման աշխատանքներում, ինչպես նաև կտրամադրի փորձագիտական աջակցություն և կօժանդակի Հայաստանի հետ համադրելի այլ երկրներում կիրառված լավագույն փորձի ներդրմանը մեր երկրում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեռահասների և երիտասարդների զարգացման գծով մասնագետ Աիդա Աիլարովան կարևորել է ՀՀ կառավարության ջանքերը երիտասարդների զարգացման և ինքնաիրացման համար նպաստավոր պայմանների և միջավայրերի ձևավորման ուղղությամբ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև տեղեկացրել է՝ Հայաստանի կրթական համակարգը բարեփոխումների ակտիվ շրջափուլում է, և այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Նրա խոսքով՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, ինչպես նաև դրա իրականացմանն ուղղված գործողությունները միտված են որակյալ կրթական ծառայությունների հասանելիության ապահովմանը ՀՀ ողջ տարածքում: Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ ըստ վերոնշյալ ծրագրում նախանշված թիրախի՝ նախադպրոցական տարիքի, մասնավորապես՝ 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը պետք է ստանա նախադպրոցական կրթություն: Հետևաբար, ներկայում ընթացքի մեջ գտնվող «500 մանկապարտեզ» ծրագրի կողքին տարբեր մոտեցումներ և մոդելներ են կիրառվում՝ այդ հավակնոտ թիրախին հասնելու համար: Այդ գործընթացում փոխնախարարը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի շարունակական աջակցությունը:
Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կշարունակի աջակցությունը նախադպրոցական կրթության կազմակերպման այլընտրանքային մոդելների տրամադրման ուղղությամբ՝ միջազգային լավագույն փորձի հիման վրա: Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել՝ սա կնպաստի ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված թիրախների իրագործմանը:
Նախարարի տեղակալը նաև նշել է՝ շարունակվում է մինչև 2026 թվականը 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման ու վերակառուցման ՀՀ կառավարության ծրագիրը: Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ բոլոր այն բնակավայրերում, որոնցում ապրում են մինչև 10 նախադպրոցական տարիքի երեխաներ, նախատեսվում է այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների մոդելի կիրառում կամ տրանսպորտային ծառայության ապահովում՝ հարևան բնակավայրում գործող մանկապարտեզ հաճախելու համար։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վաղ մանկական զարգացման գծով խորհրդական Իվելինա Բորիսովան շեշտել է նախադպրոցական ոլորտում ներառական կրթության պատշաճ իրականացման, ինչպես նաև հոգեկան առողջությանը վերաբերող ծրագրերի ապահովման կարևորությունը: Այս համատեքստում Իվելինա Բորիսովան ընդգծել է Հայաստանի դրական փորձն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու աջակցությունը մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացման ուղղությամբ՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Դասապրոցեսում արդյունավետ եմ համարում «Պատմական դատավարություն» մեթոդը, քանի որ այն սովորողներին հնարավորություն է տալիս ոչ միայն հիշել փաստերը, այլև վերլուծել, գնահատել և պաշտպանել դիրքորոշում: Այս մեթոդով պատմությունը դառնում է քննարկման…
Հարգելի՛ գործընկերներ: Միջին դպրոցում անգլերեն լեզվի ուսուցման ընթացքում հաճախ հանդիպում ենք սովորելու մոտիվացիայի նվազման խնդրին: Այս տարիքային փուլում աշակերտները հատկապես զգայուն են հետաքրքրության, ինքնահաստատման և շրջապատի ազդեցության նկատմամբ, ուստի անհրաժեշտ…
Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ քննարկել հասարակագիտության դասավանդման գործընթացում բանավեճի մեթոդի կիրառումը, քանի որ դա դիտարկում եմ ոչ թե որպես սովորական մեթոդ, այլ՝ որպես քննական մտածողության զարգացման նպատակային գործիք: Հասարակագիտությունը գործ…
Պատմության ուսուցումը երկար տարիներ ասոցացվել է տարեթվերի, անունների և իրադարձությունների անգիր հիշելու հետ: Սակայն ժամանակակից կրթական միջավայրը պահանջում է ավելին: Պատմությունը պարզապես անցյալի փաստերի շարադրանք չէ․ այն վերլուծության, մեկնաբանության և…
Ինչպես աշխատել տարբեր մակարդակի աշակերտների հետ նույն դասարանում (Mixed-Ability ESL Classroom) Տարբեր մակարդակները կարող են լինել՝ լեզվական կարողությունների (A1–B2) սովորելու տեմպի մոտիվացիայի քննադատական մտածողության Խնդիրը ոչ թե «միասնական ծրագիրն» է,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց