ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտարարվում է մրցույթ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով

Նոյեմբերի 25, 2024
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» ՀՕ-516-Ն օրենքի 27-րդ հոդվածը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 09․10․2024 թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանը՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հայաստանի Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ։

Պաշտոնի հավակնորդը պետք է ունենա կինոարվեստի բնագավառում բարձրագույն կրթություն և առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանի հավելվածի 36-րդ կետ):

Մրցույթն անցկացվում է մեկ փուլով՝ չափանիշների համապատասխանության համար հարցազրույց: Հարցազրույցն անցկացնում է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանի հավելվածի 44,45-րդ կետեր):

Ընտրությանը մասնակցելու համար պաշտոնի հավակնորդը Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարին առձեռն մեկ փաթեթով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում,

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն,

3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճեն,

4) ինքնակենսագրություն,

5) մասնագիտական գիտելիքներն ու գործնական կարողությունները հավաստող այլ փաստաթղթեր՝ գիտական, ստեղծագործական աշխատանքներ, հրապարակումներ կամ դրանց ցանկը (առկայության դեպքում),

6) ուղեկցող նամակ (հակիրճ ներկայացվում են այս պաշտոնով հետաքրքրվածության պատճառները) և դիմումատուի այն հմտությունները, որոնք, նրա կարծիքով, անհրաժեշտ են տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար,

7) կինեմատոգրաֆիայի ոլորտի բարեփոխման և զարգացման 3-ամյա ծրագիր (առնվազն 30 էջ առանց հավելվածների)՝ փակ և ստորագրված ծրարով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո,

8) 2 գունավոր լուսանկար` 3x4 չափսի,

9) հայտարարություն (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանի հավելվածի 39, 40-րդ կետեր):

Դիմումների ու կից փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թ. դեկտեմբերի 2-ն է:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ․ հոկտեմբերի 9-ի թիվ 75-Ն հրամանին հնարավոր է ծանոթանալ նախարարության escs.am կայքում։

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմել Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդի քարտուղար Աննա Բախշյանին:

Հեռ.՝ (010) 52-20-32

Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…

  • Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…