ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մշակութային կրթության տարին՝ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի նիստում

Նոյեմբերի 22, 2024
Մշակութային լուրեր

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիստի մեկնարկից առաջ աշակերտական խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրությանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշակերտներին և հետաքրքրվել՝ ինչպիսի տպավորություններ են նրանք ստացել ցուցադրությունից:

«Այս տարի ուսումնական տարին հայտարարել ենք մշակութային կրթության տարի, և այս համատեքստում շատ ենք կարևորում, օրինակ, թանգարանային միջավայրում կրթական յուրակերպ գործընթաց կազմակերպելու, հենց այդ միջավայրից գիտելիք ստանալու հնարավորությունը: Մենք անհրաժեշտություն ունենք փոխելու մեր վերաբերմունքը թանգարանային գործունեության նկատմամբ, որովհետև թանգարանը կենդանի միջավայր է, որտեղ յուրաքանչյուր ցուցադրություն ինչ-որ հետազոտության արդյունք է և այցելուներին փոխանցում է որոշակի հետազոտական գաղափարներ, ցուցանմուշների ներքին կապի մասին գիտելիքներ»,- ասել է նախարարը:

Աշակերտները, պատմելով իրենց տպավորությունների մասին «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ցուցադրության վերաբերյալ, նշել են, որ այն դրական հույզեր ու հպարտության զգացում է պարգևել՝ կարևորելով հայկական մշակույթը հնարավորինս հանրահռչակելու հանգամանքը: Նրանց հատկապես տպավորել են ցուցադրության ներքին ժամանակագրական կապը, հայ կնոջ կերպարը տարբեր դարերում և, առհասարակ, Պատմության թանգարանում պահվող ցուցանմուշների արժեքայնությունը:

Ժաննա Անդրեասյանը մշակութային կրթության տարվա համատեքստում նշել է, որ այն ենթադրում է նաև դպրոցներում միջոցառումների անցկացման ձևաչափի փոփոխություն, որում առանցքային դեր կունենա աշակերտի ինքնաարտահայտման, սեփական պատկերացումներն ու ցանկությունները դրսևորելու հնարավորությունը: Մասնավորապես՝ նշվել է «Վերջին զանգ» միջոցառման բովանդակության հարցը՝ աշակերտների տաղանդի բացահայտման, ստեղծագործականության դրսևորման համատեքստում: Աշակերտները հանդես են եկել իրենց առաջարկներով՝ նշելով, որ միջոցառումներում կցանկանային առավելապես ընդգրկել թատերական, ազգային տարրերը, դրանք անցկացնել ավելի ինտերակտիվ բեմադրությունների միջոցով և այլն:

Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի գործունեությանը՝ անդամներն առաջարկել են իրենց մասնակցությամբ հաճախակի հանդիպումներ կազմակերպել ՀՀ տարբեր դպրոցներում՝ աշակերտներին հուզող խնդիրները վեր հանելու, նրանց ձայնն ավելի լսելի դարձնելու, տարբեր հարցերում աջակցելու նպատակով:

Նիստի ընթացքում աշակերտները նաև իրենց հուզող հարցերն են ուղղել նախարարին կրթական ոլորտի տարբեր թեմաների վերաբերյալ և ստացել սպառիչ պատասխաններ:

Նրանց, մասնավորապես, հուզել են գյուղական համայնքների դպրոցները նյութատեխնիկական բազայով համալրելու, թափուր հաստիքների, կրթության հասանելիությունն ապահովելու վերաբերյալ հարցերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…