Մշակութային կրթությունը բոլոր ժամանակներում ու բոլորի համար առանձնահատուկ նշանակություն ունի:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 2024 թվականը հայտարարել է մշակութային կրթության տարի, որի նպատակն է խթանել սովորողների ստեղծագործականությանն ու նախաձեռնողականությանը՝ արժևորելով սեփական ինքնությունը, ընտանիքի, համայնքի, պետության դերը, ձևավորել սեփական մշակութային բազմազանությունը, մշակութային գրագիտությունն ու ճաշակը, ճանաչել հայ և համաշխարհային գրականությունն ու արվեստը, ասել է թե՝ զարգացնել սովորողների մշակութային կարողունակությունները:
Մշակութային կրթության տարվա շրջանակներում մեր դպրոցում մշակվեց կրթամշակութային միջոցառումների ծրագիր՝ «Արվեստի օրեր դպրոցում» խորագրով: Դպրոցի տնօրինության, առարկայական մեթոդական միավորումների, 1-4-րդ դասարանների դասվարների, դասղեկների, աշակերտական խորհրդի համատեղ ջանքերով 2024 թ. նոյեմբեր ամսվա 3-րդ շաբաթում իրականացվեցին կրթամշակութային բազմաբնույթ բովանդակալից միջոցառումներ, ձեռքի և նկարչական աշխատանքների ցուցահանդեսների բացում՝ 1-4-րդ դասարաններում՝ «Արվեստն իմ կյանքում» խորագրով, 5-11-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ՝ «Հայաստանը ես եմ» խորագրով:
Դպրոցի «Տիկնիկային թատրոն» ուսումնական խմբակը 1-4-րդ դասարանների սովորողների համար բեմականացրեց Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթը, կազմակերպվեցին հայկական ժողովրդական երգերի ու պարերի նորովի կատարումներ:
Աբոնեմենտային ծրագրի շրջանակներում 7-րդ դասարանի աշակերտներն այցելեցին Հայաստանի պատմության թանգարան, որտեղ դասը վարեց դասղեկ Մ. Միլիտոնյանը, ով սովորողներին ներկայացրեց Վանի թագավորության ժամանակաշրջանի, մեզ հասած ուրարտական սեպագիր տեքստերի, մեր բնօրրանից՝ պատմական Լճաշենից հայտնաբերված հարուստ գտածոների, բրիտանական թանգարանից բերված Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի մասին, «Սինեմա Սթար» կինոթատրոնում դիտեցին «Մեդալի հակառակ կողմը» կինոֆիլմը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում դիտեցին « Ուշ լինի, նուշ լինի» հետաքրքիր ներկայացումը:
9-րդ դասարանի աշակերտներն այցելեցին Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարան, ստացան նոր գիտելիքներ Մեծ Լուսավորչի կյանքի ու ստեղծագործության դրվագների մասին, այցելեցին Պատանի հանդիսատեսի թատրոն, դիտեցին Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» ներկայացումը:
12-րդ դասարանի աշակերտները էքսկուրսիա մեկնեցին Դիլիջան քաղաքի Երկրագիտական թանգարան-պատկերասրահ, Գոշավանք, Հաղարծին վանական համալիրներ:
Այս ամենը դարձավ կրթության մաս, դպրոցն աշխատեց համագործակցել մշակութային հաստատությունների հետ:
«Արվեստ և արհեստ» առարկայի ուսուցչուհի Ամալյա Սարիբեկյանի նախաձեռնությամբ, 10-րդ դասարանի աշակերտների մասնակցությամբ իրականացվեց կրթամշակութային յուրօրինակ նախագիծ «Լույսի վարպետը» խորագրով՝ նվիրված գեղանկարի մեծ հսկա, նկարիչ Մարտիրոս Սարյանի անգնահատելի արվեստին, արվեստ, որը հայի դեմքն է ու Հայաստան աշխարհի այցեքարտը:
«Դիմանկարներ, նատյուրմորտ, գույն, գույների խաղ, լույս, ծաղիկներ, երազանք, թափանցիկ օդ, ձյունափայլ սարեր, արգավանդ հողի գույներ, արևի խաղ խաղողի վազերի հետ, ծաղկող նռնենի…», ահա այն, ինչ երազել է մեծ նկարիչն ու բնածին օժտվածությամբ վրձնել իր անմահական, գողտրիկ, լույսերով, ջերմությամբ ու գույներով հարուստ կտավներում, որոնցով մենք ճանաչում ու սիրում ենք Հայաստանը, տեսնում հայի դիմագիծն ու աշխատասիրությունը:
«Արվեստն իմ կյանքում» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա էր և գեղեցիկ տպավորություններով կիսվեց «Դասավանդի՛ր Հայաստան» հիմնադրամի առաջնորդության զարգացման ղեկավար Հակոբ Վարոսյանը:
Ուսումնական տարվա ավարտին կշարունակվեն սովորողների այցելությունները Հայաստանի պատմության թանգարան, Մ. Սարյանի, Հովհ. Թումանյանի անվան թանգարաններ, Կոմիտասի անվան պանթեոն, թատրոններ և համերգասրահներ:
Դպրոցում մշակութային կրթությունն արդյունավետ իրականացնելով՝ սովորողները ճանաչեցին իրենց հայրենիքը, ներկայացրին ուշագրավ տեղեկություններ Հայաստանի պատմության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության օբյեկտների մասին, դրսևորեցին մշակութային ընկալման ու արժևորման կարողություններ՝ արվեստի միջոցով ստեղծագործաբար արտահայտելով սեփական գաղափարներն ու հույզերը՝ ցուցաբերելով մշակութային իմացություն և դրա հետ մշտապես, ողջ կյանքում հաղորդակցվելու ձգտում և կարևորեցին իրենց՝ հայկական պատմամշակութային արժեքների ժառանգորդ և պատասխանատու լինելը դրանց պահպանման, զարգացման և տարածման գործում:
Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ
Լճաշենի Ա․ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն
Կրտսեր դպրոցական տարիքում լսելու կարողության զարգացումը սոսկ «լուռ նստելու» հմտություն չէ:Սա բարդ ճանաչողական գործընթաց է,որն ընկած է երեխայի թե՛ ուսումնական առաջադիմության,թե՛ էմոցիոնալ բանականության հիքում: Ինչու՞ է սա առաջնային Լսելը գրագիտության…
(filedata/fetch?filedataid=12060) Արվեստը դպրոցում որպես արտթերապիայի միջոց Այժմ դպրոցն այլևս միայն գիտելիք փոխանցող միջավայր չէ․ այն նաև երեխայի հոգեբանական անվտանգության, ինքնարտահայտման տարածք է:Այս միջավայրում արվեստը դառնում է ոչ միայն գեղագիտական կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, լինելով դասվար, գիտեմ, թե որքան հաճելի և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող ու դժվար է նոր սերունդ ընդունել դպրոց: Առաջին դասարանցու հարմարումը դպրոցական կյանքին բարդ և պատասխանատու շրջան է: Այն…
Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…
Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան