ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխություններ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում

Նոյեմբերի 21, 2024
Լուրեր կազմակերպություններից

Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Մասնավորապես՝ որոշմամբ նոր հավելվածներով սահմանվել են.

  • ՀՀ հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության,

  • «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկերը, դրանց նկարագրերը:

Կառավարության որոշմամբ վերոնշյալ հաստատությունների համար հաստիքները սահմանվել են՝ առաջնորդվելով այդ հաստատությունների առանձնահատկություններով և գործունեության բնույթով:

Գործող որոշման համապատասխան հավելվածներում լրացվել են որոշ հաստիքների աշխատանքային պարտականություններ և պահանջներ, մասնավորապես՝ սահմանվել են դասղեկի և գործավարի պաշտոնի նկարագրերը: Ընդ որում՝ գործավարի հաստիքը ներառվել է վարչատնտեսական աշխատողների ցանկում, սակայն պաշտոնեական պարտականություններով վերջինս կատարելու է և՛ տնօրենի, և՛ վարչատնտեսական համակարգողի (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում) հանձնարարությունները:

Կառավարման նոր համակարգի չանցած հաստատությունների համար սահմանվել է վարչատնտեսական աշխատողների անվանացանկ ներկայում որոշ դպրոցներում առկա, սակայն որոշման մեջ չներառված 2 հաստիքների համար՝ գնումների համակարգողի և տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի:

Որոշման այս փոփոխությամբ տնտեսվարի հաստիքը տեղ է գտել կառավարման նոր համակարգի չանցած հաստատությունների անվանացանկում՝ հաշվի առնելով, որ վարչատնտեսական կառավարմանն անցած հաստատություններում տնտեսվարի հաստիք սահմանված չէ, սակայն նշված հաստիքը ներառված էր դպրոցի վարչատնտեսական պաշտոնների ընդհանուր ցանկում (հավելված 1-ում) և տարընկալում էր առաջացնում: Վերոնշյալ փոփոխություններից և լրացումներից բացի՝ վերանայվել են որոշ հաստիքների համար սահմանված առանձին դրույթներ և պահանջներ:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…

  • Հաղորդակցումը որպես հարաբերությունների կարգավորման ձև

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    «Արդյո՞ք միշտ ավելի լավ է բաց և ուղիղ հաղորդակցվել մարդկանց հետ, թե երբեմն խնամքով լռելն ու ընտրովի խոսելը կարող է ավելի արդյունավետ լինել հարաբերությունների պահպանման համար»: