ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հրաժեշտ Այբբենարանին» հանդես - էքսկուրսիա

Մայիսի 22, 2017
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 19-ին տեղի ունեցավ Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի 1բ դասարանի «Հրաժեշտ Այբբենարանին» հանդես –էքսկուրսիան, որը տեղի ունեցավ Օշականի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եկեղեցում: Միջոցառումը կազմակերպել էր դասվար` Սվետլանա Հովհաննիսյանը:

Երեխաները թարմ ծաղիկներ դրեցին մեծ ուսուցչի գերեզմանին և երդվեցին լավ սովորել ու բարձր պահել առաջին ուսուցչի պատգամները: Խորանից վառած կանթեղների լույսը կլուսավորի նրանց ողջ կյանքի ընթացքում: