ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ՏՀՏ-ն կրթության մեջ» խորագրով ամենամյա խորհրդաժողովին, որը կազմակերպել էր Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:
Խորհրդաժողովին մասնակցել են մարզերի և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների ղեկավարները, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ արդեն ավանդական դարձած այս միջոցառումը լավ հնարավորություն է ոչ միայն անդրադառնալու ԿՏԱԿ-ի կողմից իրականացված գործընթացներին, այլև, առհասարակ, ամփոփելու արված աշխատանքները, նախանշելու առաջիկա անելիքները և խոսելու առկա խնդիրների մասին: «Այս ուսումնական տարում երկու կարևոր գործընթաց ունեինք, որոնք թվայնացման հետ ուղղակիորեն կապ ունեին. դրանցից մեկը թեմատիկ և դասի պլանների թվայնացումն էր, իսկ երկրորդը՝ դպրոցների ֆինանսավորումը: Այս երկու ուղղություններով էլ խնդրահարույց իրավիճակներ եղան. հուսով եմ, որ բովանդակային բաղադրիչի, այն է՝ թեմատիկ և դասի պլանների հետ կապված հարցերը կարգավորվել են, և ուսուցիչները որևէ դժվարության չեն հանդիպում»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով ուսուցիչների ստեղծագործական մոտեցումն ու ինքնուրույնությունը դասերի կազմակերպման գործընթացում:
Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ֆինանսավորման գործընթացի կարգավորման, տեղեկատվական համակարգում ամբողջական տվյալների մուտքագրման, պլանավորված և փաստացի բաշխված ժամերի համապատասխանելիության, թափուր հաստիքների տեսանելիության հստակեցման և այլ հարցերի կարևորությանը:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործիքակազմի մասին խոսելիս նա նշել է, որ ըստ ՀՄԿ-ի տվյալների՝ կարիքի գնահատում անցած երեխաների տվյալներն արդեն իսկ մուտքագրված են համակարգ: Նրա խոսքով՝ ֆինանսավորման բանաձևում ներառականության արդյունավետության բարձրացմանն ուղղված տողեր կան, մասնավորապես՝ խելամիտ հարմարությունների տրամադրումը և մատչելիության ապահովումը, որոնք արվում են կարիքի գնահատման հիման վրա:
Արաքսիա Սվաջյանն առանձնակի կարևորել է պաշարների շտեմարանում անձնական տվյալների մուտքագրման բացառումը, տեղադրված նյութերի կիրառելիությունն ու, ըստ անհրաժեշտության, հրապարակումը:
«Հաճախ որևէ նյութ տեղադրելիս դրանով անուղղակիորեն հրապարակում ենք նաև երեխաների անձնական տվյալները, ինչն անթույլատրելի է և պետք է հետևողականորեն բացառել: Առհասարակ, պաշարների շտեմարանում տեղադրվող նյութերը ևս պետք է մոնիթորինգի ենթարկել՝ հասկանալու,թե այդ մեծածավալ տեղեկատվությունը որքանով է ծառայում նպատակին»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:
Կամավոր ատեստավորման գործընթացին անդրադառնալով՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է մինչև տարեվերջ նախատեսվող ուսուցիչների մասնագիտական զարգացման ենթահամակարգի գործարկումը, ինչը հստակ ցույց կտա ուսուցիչների մասնագիտական զարգացման ընթացքի ամբողջական պատկերն ու վիճակագրությունը: Այն, ըստ Արաքսիա Սվաջյանի, մոնիթորինգի լուրջ է համակարգ է դառնալու:
Խորհրդաժողովում քննարկվել են ՏՀՏ վերապատրաստումների, «Իթվինինգ» և նախագծային ուսուցման, մենթոր դպրոցների, կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ենթահամակարգերի վերաբերյալ հարցեր:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…
DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…
Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…
«Արդյո՞ք միշտ ավելի լավ է բաց և ուղիղ հաղորդակցվել մարդկանց հետ, թե երբեմն խնամքով լռելն ու ընտրովի խոսելը կարող է ավելի արդյունավետ լինել հարաբերությունների պահպանման համար»:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց