ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մի խումբ ուսուցիչներ այցելել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն

Նոյեմբերի 21, 2024
Լուրեր կազմակերպություններից

Երևանի և Շիրակի, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերի դպրոցների ֆիզիկայի 14 ուսուցիչներ նոյեմբերի 10-15-ն այցելել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN) և այդտեղ գտնվող մեծ հադրոնային կոլայդեր (LHC):

Ուսուցիչների առաջին այցը ֆիզիկայի ոլորտի աշխարհի ամենամեծ գիտական կենտրոն կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի, ինչպես նաև Տեսական ֆիզիկայի և մոդելավորման ինստիտուտի համատեղ ջանքերի արդյունքում:

Ուսուցիչները լսել են առաջատար մասնագետների դասախոսություններ, այցելել CERN-ի կառավարման կենտրոն, Նեյտրինո-պլատֆորմ, տվյալների կենտրոն, հականյութի արտադրամաս, Մեծ հադրոնային կոլայդերի ATLAS, ALICE և CMS դետեկտորներ, ինչպես նաև ուսումնասիրել են տարրական մասնիկների գրանցման պատմությունն ու սարքավորումների աշխատանքի սկզբունքները:

Ուսուցիչներին ներկայացվել են նաև դպրոցներում հասանելի միջոցներով տարրական մասնիկների դետեկտորներ սարքելու հմտություններ:Նրանք ծանոթացել են տարրական մասնիկների ֆիզիկայի ժամանակակից զարգացումներին ու խնդիրներին, ինչպես նաև տեսական ու էքսպերիմենտալ զարգացումներին, ներկայացվել են աշխարհահռչակ այս դետեկտորների՝ Հայաստանում արտադրված բաղադրիչները:

Շվեյցարիայի և Ֆրանսիայի սահմանին գտնվող գիտական կենտրոնը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է 34 պետությունների ջանքերը՝ տարրական մասնիկների ֆիզիկայի ոլորտում համատեղ հետազոտությունների ու աշխարհի խոշորագույն գիտափորձերի իրականացման համար: CERN-ում աշխատում են 16 000 գիտնականներ՝ աշխարհի 70 երկրներից:

CERN-ի հետազոտություններից 3-ն արժանացել են Նոբելյան մրցանակների: CERN-ում են ծնվել մարդկության զարգացման վրա ազդող այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են՝ Համացանցային հաղորդակարգերի հավաքածուն (TCP/IP) և համացանցը («World Wide Web» կամ WWW): Այստեղ են վերջին 70 տարում հայտնաբերվել մի շարք տարրական մասնիկներ (ինչպիսին է՝ Հիգսի բոզոնը), ինչպես նաև հաստատվել է Մասնիկների ֆիզիկայի ստանդարտ մոդելը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…

  • Հաղորդակցումը որպես հարաբերությունների կարգավորման ձև

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    «Արդյո՞ք միշտ ավելի լավ է բաց և ուղիղ հաղորդակցվել մարդկանց հետ, թե երբեմն խնամքով լռելն ու ընտրովի խոսելը կարող է ավելի արդյունավետ լինել հարաբերությունների պահպանման համար»: