ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետության ազգային տոնին՝ Անկախության հռչակման օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպաններ, պաշտոնատար անձինք:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով բարեկամ Լատվիային ազգային տոնի առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սա լավ առիթ է ընդգծելու Հայաստանի և Լատվիայի հարաբերությունների հիմքում ընկած ջերմ բարեկամական կապերն ու ընդհանրական արժեքները, որոնք երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության գրավականն են:
«Հայաստանը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության առավել խորացման համար՝ հաշվի առնելով մեր հարաբերություններում առկա չիրացված ներուժը: Խորապես համոզված եմ, որ ապագայում ևս համատեղ ջանքերով կպահպանենք Հայաստանի և Լատվիայի հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Լատվիան այսօր կարևոր դեր է խաղում եվրոպական ընտանիքում՝ լինելով իրավունքի գերակայության, ժողովրդավարության և տարածաշրջանային անվտանգության ամուր պաշտպան: Լատվիայի նվիրվածությունը միջազգային խաղաղությանն ու կայունությանն օրինակելի են բոլորիս համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և խաղաղության, առաջընթացի և բարգավաճման լավագույն մաղթանքները հղել բարեկամ Լատվիային:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել՝ համատեղ ջանքերով կշարունակեն զարգացնել միջպետական հարաբերությունները՝ ի բարօրություն հայ և լատվիացի ժողովուրդների: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն առանձնահատուկ ընդգծել է նաև երկու երկրներում պատվո հյուպատոսների կարևոր դերակատարությունը։
ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն ևս ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել մասնակցության համար: Կարևորելով Հայաստանի հետ համագործակցությունն ու ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ դեսպանը փոխանցել է Լատվիայի կառավարության պատրաստակամությունը՝ փորձի փոխանակման և տարբեր գործընթացներում աջակցության տեսանկյունից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան