Ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ միջոցառումն ուղղված է երիտասարդների նորարարական մտածողության զարգացմանը, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացում երիտասարդների ներգրավմանը, ինչպես նաև գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանմանը: Նախարարը հիշեցրել է՝ բոլորովին վերջերս Կառավարության նիստում հավանության է արժանացել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որն առաջիկայում կքննարկվի Ազգային ժողովում: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ սա մեծագույն ձեռքբերում է, և օրենքի առկայությունը հնարավորություն է ընձեռելու նորովի խրախուսել երիտասարդների նախաձեռնողականությունը և մասնակցայնությունը պետության համար ամենակարևոր ուղղություններում ու ծրագրերում:
«Վստահ եմ՝ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը կշարունակի իր տեղը զբաղեցնել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքից բխող գործիքակազմում, քանի որ այն խրախուսում է միտքը: Միայն միտքն է, որ մեզ օգնում է հաղթահարել այսօրվա մարտահրավերներն ու աճող բարդությունները: Պետք է ամեն կերպ խրախուսենք մեր քաղաքացիների ստեղծագործականությունը, նախաձեռնողականությունը, մտքի աշխատանքը: Ուրախ եմ, որ այս մրցույթը դառնում է լավ հարթակ գաղափարներ ներկայացնելու, դրանք քննարկելու և նաև իրականացնելու համար»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով մրցույթի կազմկոմիտեին, փորձագիտական հանձնաժողովի անդամներին, գործընթացում ներգրավված կառույցներին և անհատներին։
ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է՝ այս մրցույթով ապահովվում է պետական մյուս քաղաքականությունների, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտի բովանդակային բարեփոխումների հետ ներդաշնակությունը, որտեղ նոր չափորոշչով 7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից. «Կարծում եմ՝ մրցույթին 16-18 տարեկան երիտասարդների մասնակցությունը կարող է էապես օգնել նաև հանրակրթության բարեփոխումների այս կարևոր նախաձեռնության խրախուսմանը: Սա նախարարության համար կարող է նաև հավելյալ ցուցանիշ լինել դպրոցներում կարողունակությունների գնահատման առումով, քանի որ հնարավորություն կունենանք տեսնելու, թե մեր դպրոցահասակ երեխաները որքանով են ակտիվ նախագծերի իրականացման և իրենց գաղափարների ներկայացման ուղղությամբ»:
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մրցույթի անվանակարգերն ամեն տարի ընտրվում են՝ հաշվի առնելով ընթացիկ տարում առկա մարտահրավերներն ու պետության առաջնահերթությունները: Նախարարը փաստել է՝ տարեցտարի ավելանում է հետաքրքրությունը մրցույթի նկատմամբ, որի մասին վկայում է ստացված հայտերի ավելացումը:
«Այս տարի ստացել ենք շուրջ 60 հայտ: Հետաքրքրական է, որ առավել շատ հայտեր ստացվել են «Կանաչ տնտեսություն» անվանակարգի համար, ինչը փաստում է, որ մեր երիտասարդների շրջանում մեծ է հետաքրքրությունը կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերների նկատմամբ: Այսօր թե՛ Հայաստանը, թե՛ աշխարհը բախվում են բազում խնդիրների, և կարևոր է, որ մեր երիտասարդներն ուշադիր են նաև այս խնդիրների նկատմամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
«100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի մասնակիցներին ողջունել է նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Փոխնախարարն ընդգծել է՝ մրցույթի հաղթողները հնարավորություն ունեն մասնակցելու նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթին, որը տեղի է ունենում 2 տարվա պարբերականությամբ: Լավագույն գաղափարները դիտարկվում են ԱՊՀ կազմկոմիտեի եզրափակիչ փուլի համար, և լավագույն հայտերն արժանանում են տարածաշրջանային մրցանակի:
2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթն անցկացվել է 5 անվանակարգում: Հաղթող է ճանաչվել 5 հայտ, որոնցից յուրաքանչյուրն արժանացել է 500.000-ական դրամի:
Միայն «Մանկավարժական տեխնոլոգիաներ» անվանակարգում մասնակիցները չեն հաղթահարել սահմանված չափանիշների շեմը, այդ իսկ պատճառով «Կանաչ տնտեսություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել 2 հայտ:
Մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամների համատեղ նիստի արդյունքներով 5 անվանակարգերում հաղթող նախագծերն են՝
Հաղթած գաղափարների հեղինակները շնորհակալություն են հայտնել ԿԳՄՍ նախարարությանը հնարավորության համար՝ շեշտելով, որ հաղթանակը մոտիվացնող և պարտավորեցնող է:
Միջոցառման շրջանակում շնորհակալագրեր են հանձնվել նաև «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամներին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան