Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարվել է վերաբաշխում՝ 22 մլն 879 հազար դրամի չափով:
Գումարն ուղղվելու է մի շարք ուսումնական հաստատությունների շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ նվազագույն պայմանների ապահովմանը:
Մասնավորապես՝ միջոցներ են հատկացվել արհեստագործական և միջին մասնագիտական հետևյալ հաստատություններին՝
Գումար կհատկացվի նաև Հրազդանի մականախաղի և շախմատի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կաթսաների փոխարինման համար։
Որոշմամբ նախատեսվում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող Աբովյանի կրթահամալիրին հատկացնել կապիտալ դրամաշնորհ 17 մլն 147 հազար դրամի չափով, որից 16 մլն 895 հազար դրամը` վերջինիս խնայողությունների հաշվին: Գումարն ուղղվելու է դպրոցի սանհանգույցների նորոգմանը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ ԿԳՄՍՆ 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարվել է վերաբաշխում՝ 60 մլն 242 հազար դրամ գումարի չափով:
Որոշմամբ նախատեսվում է ապահովել կրթական և մշակութային հաստատությունների և ենթակառուցվածքների շինարարական աշխատանքների կատարումը, դրանց գույքով ապահովումը: Մասնավորապես՝ Մեծ Պարնու ակադեմիկոս Մ․ Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցին և Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցին ամրացված շենքերի տանիքների հիմնանորոգման, ինչպես նաև Կոտայքի մարզային գրադարանի թեքահարթակի և աստիճանների կառուցման համար կհատկացվի 47 մլն 615 հազար դրամ: 12 մլն 626 հազար դրամ էլ կհատկացվի Մշակույթի զարգացման հիմնադրամին՝ գույքով և տեխնիկայով ապահովման համար:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…
Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…
DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…
Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…
Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց