ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանը ներկայացնող պարային զույգը՝ Երևանում անցկացված մեծահասակների 10 պարաձևերով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Նոյեմբերի 13, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանը ներկայացնող Յարոսլավ Կիսիլյով/Սոֆյա Ֆիլիպչուկ պարային զույգը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում օրերս անցկացված մեծահասակների 10 պարաձևերով աշխարհի առաջնությունում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացված առաջնությանը 31 երկրի ներկայացուցիչ է մասնակցել:

Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի նախագահ Գեորգի Բաբայանի խոսքով՝ աշխարհի առաջնությունն անցկացվել է ամենաբարձր մակարդակով. «Ամեն ինչ ֆանտաստիկ էր: Բոլորը շատ գոհ և երջանիկ են հեռացել մեր երկրից՝ ամենավառ տպավորություններով: Մեր միջազգային գործընկերները միայն գովասանքի խոսքեր հնչեցրին առաջնության կազմակերպման վերաբերյալ»:

Գեորգի Բաբայանը բարձր է գնահատել Հայաստանը ներկայացնող զույգի ցույց տված արդյունքը. «Սա աննախադեպ արդյունք էր մեր զույգի համար, հատկապես եթե հաշվի առնենք, որ մեծահասակների կարգում սա նրանց առաջին տարին էր: Վստահ եմ՝ դեռ մեծ հաջողություններ են ունենալու»:

Երևանում անցկացված մեծահասակների 10 պարաձևով աշխարհի առաջնությունում հաղթողի կոչմանն արժանացել է Սլովենիան ներկայացնող պարային զույգը, իսկ արծաթե մեդալները նվաճել են Լեհաստանի ներկայացուցիչները:

Որակավորման փուլից հետո լավագույն 24 զույգերը դուրս են եկել քառորդ եզրափակիչ, որից հետո կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել 12 զույգ: Եզրափակչում հանդես է եկել 6 զույգ՝ թե՛ լատինամերիկյան, թե՛ եվրոպական պարաձևերում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…