ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

7-12-րդ դասարանների աշակերտների միջև սպարտակիադայի ծրագրով կայացել են վոլեյբոլի մրցումները

Նոյեմբերի 12, 2024
Սպորտային լուրեր

Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզադահլիճներում ավարտվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով վոլեյբոլի (տղաներ, աղջիկներ) հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները:

Տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Շամբի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Կոտայքի մարզի Բջնիի միջնակարգ դպրոցի թիմը: 4-րդ տեղը զբաղեցրել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի Դ․ Դեմիրճյանի անվան թիվ 1 միջ․ դպրոցի թիմը, իսկ 5-րդ տեղը՝ ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոցի թիմը:

Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Գեղաշենի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի ավագ դպրոցի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի թիմը, 4-րդ տեղը զբաղեցրել է ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ 5-րդ տեղը գրավել է Լոռու մարզի Վանաձորի N 11 ավագ դպրոցի թիմը:

1-ից 3-րդ տեղեր գրաված դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան հավաստագրերով և գավաթներով, մարզիկները՝ հավաստագրերով և մեդալներով:

Պարգևատրումն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության ծրագրերի իրականացման բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիաի գլխավոր քարտուղար, մրցումների գլխավոր մրցավար Կարեն Ասմարյանը և ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող Սուրեն Պռազյանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…