ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Նոյեմբերի 11, 2024
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման և երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 23-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

Հայկական տաղավարում ցուցադրվելու են շուրջ 40 վարպետի ձեռագործ աշխատանքներ, այդ թվում՝ կարպետագործործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ:

Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառը կայուն ավանդույթ ունեցող միջոցառում է, որը սկսած 1970-ական թվականներից՝ իրականացվում է Վիեննայի պատմական թաղամասերից մեկում:

Նշենք՝ 2023 թ. Հայաստանի առաջին մասնակցությունը Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին հաջողությամբ է ընթացել:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն