ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուր Մարտիրոսյանն այցելել է մարզեր․ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի Ծովագյուղի երիտասարդական կենտրոնը

Նոյեմբերի 8, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծված Իջևանի և Դիլիջանի երիտասարդական կենտրոններ, ինչպես նաև ծանոթացել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում նոր կառուցվող կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքին։

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է կենտրոնների գործունեությանը, արված աշխատանքներին ու իրականացված ծրագրերին, ինչպես նաև քննարկել առաջիկայում նախատեսված անելիքները։

Արթուր Մարտիրոսյանի մարզային այցի առաջին կանգառը Իջևանի երիտասարդական կենտրոնն էր, որը շահագործման է հանձնվել 2023 թվականին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

Նախարարի տեղակալին ներկայացվել են իրականացվող ծրագրերը, առկա խնդիրները և նախատեսվող աշխատանքները։ Կողմերն ընդգծել են երիտասարդական կենտրոնի գործառնական նշանակությունն առավելագույնս ապահովելու կարևորությունը՝ շահագրգիռ կողմերի հետ համատեղ աշխատելու, նոր գաղափարներ իրացնելու համատեքստում։

«Մեզ համար առաջնային պահանջ է երիտասարդական կենտրոններում իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք առավելագույն հնարավորություններ կստեղծեն համայնքների երիտասարդների՝ նոր հմտությունների ձեռքբերման, կարողությունների զարգացման, ինտելեկտուալ ժամանցի ապահովման նպատակով։ Կենտրոնը նաև պետք է լինի իրազեկվածության բարձրացման, խնդիրների բարձրաձայնման և դրանց լուծման ուղիների փնտրման հարթակ, որը մի վայրում կհամախմբի երիտասարդներին»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Երիտասարդներին հնարավորինս ներգրավելու և նրանց հետաքրքրության շրջանակն ընդլայնելու նպատակով քննարկվել են կենտրոնում երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու, մասնագիտական հանրույթի ներկայացուցիչների, այլ գերատեսչությունների հետ շարունակաբար համագործակցելու հնարավորությունները։

Այցի հաջորդ կանգառը Դիլիջանի «Դուկո» երիտասարդական կենտրոնն էր, որը գործում է 2024 թվականի գարնանից։ Կենտրոնի աշխատակիցները սահիկաշարով ներկայացրել են այս ընթացքում իրականացված միջոցառումները և երիտասարդների մասնակցայնությունը՝ թվային տվյալներով։ ԿԳՄՍ նախարարի տեղակալին ներկայացվել է նոր ստուդիա հիմնելու տարածքը, որտեղ հաջորդ շաբաթվանից նկարահանվելու է «Դիլիձայն» հաղորդաշարը։ Այցի ընթացքում կենտրոնում գտնվող երիտասարդներն արդեն իսկ զբաղվում էին նկարահանման ընթացիկ աշխատանքներով։ Հանդիպմանը քննարկվել են նաև կենտրոնի գործունեությանը վերաբերող առանցքային հարցեր։

Արթուր Մարտիրոսյանը կոչ է արել երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչներին ակտիվ լինել և արդյունավետ գործունեություն ծավալելու նպատակով մշտապես համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ, որը մշտապես բաց է համագործակցության և նորարար գաղափարների համար։

Նախարարի տեղակալի վերջին կանգառը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրն էր, որտեղ մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հիմնվող 5-րդ երիտասարդական կենտրոնը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին ներկայացվել են կենտրոնի շինարարական աշխատանքները, որոնք արդեն ավարտական փուլում են։ Արթուր Մարտիրոսյանը ծանոթացել է կենտրոնի տարածքին, առկա պայմաններին, գույքային հագեցվածությանը, ինչպես նաև հեռահար ծրագրերին, որոնք իրականացվելու են կենտրոնում։ Քննարկվել են ընթացիկ հարցեր, նախանշվել են լուծման ուղիները։

Նշենք, որ բացի Իջևանից ու Դիլիջանից՝ երիտասարդական կենտրոններ են գործում նաև Ապարանում և Մեղրիում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ի՞նչ անել, երբ աշակերտը բերում է «այլընտրանքային պատմություն»

    Թեմայի հեղինակ՝ margaritaepremyan76

    ՈղջոÕœւյն, հարգելի գործընկերներ և պատմության սիրահարներ: Վերջին շրջանում ավելի հաճախ եմ բախվում այն իրավիճակին, երբ սովորողները դասարան են բերում համացանցից քաղված «այլընտրանքային պատմություն»՝ սկսած Եգիպտական բուրգերի այլմոլորակային ծագման առասպելներից, վերջացրած…

  • ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ ԵՎ ՀՆԱՐՆԵՐ

    Թեմայի հեղինակ՝ Նոնա Ղազարյան

    Զարմանք, անսպասելիություն Երեխաները սիրում են զարմանալ: Անսպասելի, զարմանալի մտքերը գրավում են նրանց ուշադրությունը: Հետևաբար՝ դասը անսպասելի նորությունով սկսելը շատ կարևոր է: Այս համատեքստում կարելի է օգտագործել հակափաստական մտածողությունը: Վերջինս ձևակերպվում…

  • DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES

    Թեմայի հեղինակ՝ elinamelkumyan@mail.ru

    DIFFICULTIES OF TEACHING ENGLISH IN ELEMENTARY CLASSES AND THE WAYS TO OVERCOME THEM The article is dedicated to the problems of a foreign language teaching in elementary classes taking into…

  • Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը

    Թեմայի հեղինակ՝ Jema

    Հովհաննես Թումանյանի հեքիաթների ընդհանուր բնութագիրը Թումանյանը հայ հեքիաթագրության գագաթն է, ով կարողացավ ժողովրդական բանահյուսության հում նյութը վերածել կատարյալ գրական գոհարների: Նրա հեքիաթները կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի, որոնք…

  • ՈՒՀՁ՝ ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլան

    Թեմայի հեղինակ՝ Անուշ Թադևոսյան

    Ուսումնառության համընդհանուր ձևավորման դասապլանը հնարավորություն է տալիս դասը կառուցել այնպես, որ այն հասանելի և արդյունավետ լինի բոլոր սովորողների համար՝ անկախ նրանց կարողություններից, ուսուցման ոճերից կամ հետաքրքրություններից: Այն ենթադրում է բազմազան…