ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանրային քննարկման է ներկայացվել Մ­շակույթի ռազմավարության փոփոխության նախագիծը

Նոյեմբերի 6, 2024
Մշակութային լուրեր

Հանրային քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության մ­շակույթի պահպա­նության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Այն հաստատվել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ՀՀ կառավարության N 1951-Լ որոշմամբ:

Ռազմավարության գործողությունների իրականացման ընթացիկ մոնիթորինգը ցույց է տվել, որ որոշ ցուցանիշների սահմանումները հստակեցման կարիք ունեն, ինչպես նաև անհրաժեշտություն կա սահմանված թիրախները համապատասխանեցնելու միջնաժամկետ ծախսային ծրագրին։

Ոլորտային կազմակերպությունները և շահագրգիռ անձինք նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ մինչև նոյեմբերի 19-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն