Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության գործունեության ուղղություններից մեկը երեխաների քաղաքացիական ակտիվության խթանումն է, որին միտված են երեխաների շահերի պաշտպանության ծրագրերը մարզերում, այդ թվում Տավուշում:
Տավուշի մարզի Հաղթանակ համայնքի մոտ 23 երեխա ընդգրկված լինելով երեխաների շահերի պաշտպանության խմբում մոտ 8 ամիս, դասընթացների ու գործնական նախաձեռնությունների միջոցով ձեռք են բերել հմտություններ և գիտելիքներ մարդու իրավունքների, շահերի պաշտպանության, տվյալների հավաքագրման ու վերլուծման ոլորտներում: Ստացած կարողությունները նրանք սկսել են կիրառել համայնքներում, իրականացնելով համայնքային խնդիրների բացահայտում, դրանց լուծմանն ուղղված հարցումներ, մշակել առաջարկություններ ու համայնքային ծրագրեր՝ խնդիրներին լուծում տալու նպատակով: Համագործակցում են տեղական ինքնակառավարման մարմինների ու կրթական հաստատությունների հետ: Խումբը դպրոցում հարցումներ իրականացնելուց ու արդյունքներն ու ներկայացված առաջարկությունները մշակելուց հետո, խնդիր դրեց դպրոցի տարածքների աղտոտվածությունը նվազեցնելու և դպրոցի սանհանգույցի բարելավմանն ուղղված ծրագիր իրականացնել: Նաև նպատակ էր դրվել բարձրացնել սովորողների գիտակցությունը շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ, սահմանել մաքրության պահպանման ներդպրոցական էթիկայի միասնական կանոններ:
Իրազեկման բարձացման, էթիկայի կանոնների ու աղտոտվածությունը թույլ չտալու նպատակով հանընդհանուր հերթապահության կարգ մշակելու նպատակով կայացել է հանդիպում ծնողների ու աշակերտների մասնակցությամբ, որի ընթացքում խումբը ներկայացրել է իր գործոնեությունը, հիմնախնդրի հաղթահարման ուղղված ծրագրի ու դպրոցականների մոբիլիզացման քայլերը: Մասնակիցները մշակեցին էթիկայի կանոններ, իրազեկման բուկլետներ ու այլ առաջարկություններ արեցին աղտովածության, սանհանգույցի վիճակի բարելավմանն ուղղված: Որոշվեց կազմակերպել համադպրոցական «Մաքրության օր»: Եվ ահա, խումբը նախաձեռնեց «Մաքրության օր» և համախմբեց նաև այլ դպրոցականների: Դպրոցի հարակից բավականին մեծ տարածքը լրիվ մաքրվեց աղբից, տեղադրվեցին աղբարկղներ, դպրոցում փակցվեցին էթիկայի կանոնները, դպրոցականների շրջանում խմբի անդամները տարան իրազեկման աշխատանքներ՝ բաժանելով նաև տեղեկատվական բուկլետ-էջանիշներ: Միջոցառման մանսակից 16-ամյա Էլիզան նշում է.«Իմ համար շատ էր կարևոր այս ծրագիրը, քանի որ դպրոցի տարածքը արդեն ազատված է աղբից ու հաճելի է քայլեր մաքուր տարածքով»: Մեկ այլ մասնակից 15 –ամյա Վարսենիկի համոզմամբ ողջ դպրոցի մասնակցությունը կբարձրացնի այսհուհետ մաքուր միջավայրի հանդեպ: «Ես սիրում եմ իմ դպրոցը և հաճույքով միացա մաքրությանը,քանի որ այն մեր երկրորդ տունն ու պարտավոր ենք այն մաքուր պահել»: Նախաձեռնությանը նաև միացել էր տնօրինությունը: Տնօրեն Գևորգ Բիջոյանը երեխաների ջանասեր աշխատանքի հանդեպ իր հիացմունքը արտահայտեց այսպես.«Իսկապես հիացած եմ, որ աշակերտներին համախմբեց գաղափարը ու միասին մասնակցեցին մաքրությանը: Այս եղանակով, կնվազի աղտոտումը, նրանք կպայքարեն աղտոտման դեմ, դաստիարակվում են և իրենց հասակակիցներին ևս սովորեցնում լինել կարգապահ»:
Երեխայի շահերի պաշտպանության խումբը ներառում է ավելի քան 55 անդամ և համայնքային ու մարզային քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման ժամանակ կներգրավվեն նաև որոշում կայացնողների ու հանրության շրջանակներին:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան