ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն առաջին հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում

Հոկտեմբերի 28, 2024
Սպորտային լուրեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում անցկացվել է արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային հիմնադրամ ունեցող «Ночь чемпионов» մրցաշարը, որի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ հաղթական մեկնարկ են ունեցել պրոֆեսիոնալ ռինգում:

Երևանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Բազեյանը պարտության է մատնել մոլդովացի Վիկտոր Վակուլիային։ Բազեյանը հենց մեկնարկից շատ ակտիվ է գործել և 6-րդ ռաունդում մրցավարը դադարեցրել է մենամարտն ու տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհել է հայ բռնցքամարտիկին։

Եվրոպայի փոխչեմպիոն, 23-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Օթարի Գոգոբերաշվիլիի նկատմամբ:

Վստահ հաղթանակ է տարել նաև գերծանրքաշային Դավիթ Չալոյանը՝ արդեն 2-րդ ռաունդում փայլուն առավելության հասնելով Պակիստանի ներկայացուցիչ Թեյմուր Խանի նկատմամբ, որը մինչ այդ որևէ պարտություն չէր ունեցել: Չալոյանը դուրս է եկել IBA PRO աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։

Երեկոյի գլխավոր մենամարտում ուժերը չափել են վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։ Գասիևը նոկաուտով վստահ հաղթանակ է տարել:

Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ է դուրս եկել նաև Բարեղամ Հարությունյանը, որը, սակայն, զիջել է Ղրղզստանի ներկայացուցչին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…