«ՌեԱ» 16-րդ փառատոնի շրջանակում հոկտեմբերի 23-ին Հայաստանի նկարիչների միությունում ազդարարվել է ReA Comics Art ցուցահանդեսային ծրագիրը, որի նպատակը հայկական պատկերապատման արվեստի զարգացման խթանումն է։
Ցուցադրության բացմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
«Մենք վստահ քայլերով շարժվում ենք դեպի Հայաստանում պատկերապատման ոլորտի զարգացում, ինչը շատ կարևոր է, քանի որ կոմիքսները միաձուլում են արվեստի մի քանի ճյուղեր՝ նկարչություն, գրաֆիկա, անիմացիա, գրականություն, ինչու չէ, նաև թատրոն: Մշակութային կրթության համատեքստում արվեստի տարբեր ճյուղերի ներդաշնակ համադրումը չափազանց կարևոր է»,- իր խոսքում նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը և հավելել, որ ընթերցանությունը խթանելու տեսանկյունից կոմիքսները կարևոր են նաև երեխաների համար։
Կոմքիսների ցուցադրության շրջանակում մինչև հոկտեմբերի 27-ը ներկայացված կլինեն Օրելի «Արմինեի երեք կյանքերը», Մարան Հրաչյանի «Պատրիկ Դեվաերե», Ֆերմին Սոլիսի «Բունուել», Շամիրամ Խաչատրյանի «Բանչէ» պատկերապատումները։ Հայաստանի նկարիչների միության երկրորդ հարկում կցուցադրվի նաև «Սասունցի Դավիթ» պատկերապատումը, որը Rea Comics Art պատկերապատման մրցույթի նախորդ տարվա հաղթող նախագիծն է։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել գերմանացի պատկերապատող արտիստ Ռայնհարդ Կլայստի` փառատոնի շրջանակում թարգմանված «Բռնցքամարտիկը. Հերցկո Հաֆթի իրական պատմությունը» գրքի շնորհանդեսը։ Գրքի հիմքում իրական պատմություն է:
Փառատոնի շրջանակում պատկերապատման արվեստի ներկայացմանն աջակցել են նաև Երևանի Գյոթեի անվան ինստիտուտը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։
Ցուցադրվող մյուս գիրքը ֆրանսիացի արտիստ Օրելի «Արմինեի երեք կյանքերը» ստեղծագործությունն էր, որն արդեն իսկ հրատարակվել է Ֆրանսիայում՝ արևելահայերենով և ֆրանսերենով։
«ՌեԱ» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել գրքի հայերեն տարբերակի երևանյան շնորհանդեսը:
«Գեղեցիկ պատկերապատում, որն անպայման արժանի էր հայ հանդիսատեսի ընթերացանությանը։ Անցյալ տարի, երբ իմացանք Փարիզում կոմիքսի հրատարակության մասին, որոշեցինք Հայաստան բերել գրքի 200 օրինակ»,- նշել է Փառատոնի հիմնադիր-տնօրեն Քասունին և հավելել, որ այս տարի ReA Comics Art-ի գրադարանում կներկայացվի 3 գիրք․ նոյեմբերին տեղի կունենա նաև «Միսաք, Մելինե և խումբ Մանուշյաններ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։
Արդեն երկրորդ տարին անընդմեջ «ՌեԱ» փառատոնի՝ ReA Comics Art ծրագրի շրջանակում անցկացվում է պատկերապատման արվեստի ազգային մրցույթ՝ նախապես ընտրված թեմաներով։ Այս տարվա թեմաներն են՝ «Պատկերապատում հայկական ժամանակակից կամ դասական գրողի վեպի հիման վրա», «Պատկերապատում հայ մեծերի մասին՝ Շառլ Ազնավուր, Սերգեյ Փարաջանով, Ավետիք Իսահակյան, Մարտիրոս Սարյան», «Պատկերապատում, որի պատմության դեպքերը տեղի են ունենում Երևանում», «Պատկերապատում հայկական էպոսի հիման վրա»։
Մրցույթին ներկայացվել է 14 նախագիծ, ժյուրիի կազմում ընդգրկված են տեղացի և օտարերկրացի մասնագետներ։ Հաղթող նախագծերը կհայտարարվեն հոկտեմբերի 26-ին Կինոյի տանը կայանալիք «ՌեԱ» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 16-րդ փառատոնի փակման միջոցառման ժամանակ։ Մրցույթի հաղթողների համար նախատեսված են դրամական խրախուսումներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ