Մայիսի 10-ին Գյումրու Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի պատկերասրահում բացվեց ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանրանկարչության խմբակի սաների աշխատանքների ցուցահանդես: Ցուցադրումը կշարունակվի մինչև մայիսի 14-ը:
«Ասլամազյան քույրեր» խորագրով ծրագրի նպատակն էր սաներին ծանոթացնել «Ասլամազյան քույրեր» թանգարանի նմուշներին, ներկայացնել գյումրեցի նկարչուհիների ազդեցությունը քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի վրա, նպաստել մշակութային կյանքի աշխուժացմանը, խթանել համագործակցությունը մշակութային օջախների հետ:
Մինչ ցուցահանդեսի բացումը սաները շրջեցին թանգարանում՝ բացահայտելով գյումրեցի նկարչուհիների կյանքի և ստեղծագործական ուղու վերաբերյալ մանրամասնություններ: Նրանք ծանոթացան Մարիամ և Երանուհի Ասլամազյանների գեղանկարչական, գրաֆիկական և խեցեգործական աշխատանքներին:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վ. Վարդանյանը, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա. Մկրտչյանը, Շիրակի թեմի ՔԴԿ-ի տնօրեն Տեր Նշան քահանա Պանֆյորովը, Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի տնօրեն Վ. Ղուկասյանը, արվեստագետներ, ծնողներ, սաներ: Թանգարանի տնօրենը շնորհակալություն հայտնեց «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանին և մանրանկարչության խմբակի ղեկավար Վարդևար Շամամյանին՝ համագործակցության և մատաղ սերնդի մոտ հայկական մշակութային արժեքների պահպանմանը նպաստելու, դրանց կրողները և շարունակողները լինելու ձգտում ձևավորելու համար:
Այնուհետև ներկաները դիտեցին կենտրոնի 10-18 տարեկան սաների շուրջ 25 մանրանկար աշխատանքները, որոնցում արտացոլված էր Ասլամազյան քույրերի ստեղծագործություններին բնորոշ գունային երանգներ: Հյուրերը բարձր գնահատեցին սաների ստեղծագործ մտքի արդյունքը և կատարողական հմտությունները: Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչները լավագույն աշխատանքների հեղինակներին հանձնեցին պատվոգրեր:
Հ. Սարգսյան
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց