ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցությամբ մեկնարկել է ՄԿՈՒ բարեփոխումների վերաբերյալ իրազեկում-քննարկումների առաջին փուլը՝ նախատեսված ՀՀ մարզերի ներկայացուցիչների համար։
Ըստ մարզերի ձևավորված խմբերի հետ քննարկվում են մարզային կամ ոլորտային առանձնահատկությունները, ինչպես նաև գործընկերային կապերը և հետագա համագործակցության միջավայրը՝ հաշվի առնելով, որ օրենսդրական փաթեթը մասնագիտական կրթության որակի ապահովման հարցում առանձնահատուկ դերակատարում է վերապահում տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև մասնավոր հատվածին։
Քննարկումները, որոնք շարունակական են լինելու, կազմակերպվում են «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի նախաձեռնությամբ՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում։
Իրազեկման քննարկումները վերաբերում են 2024 թ․ մայիսի 22-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի և հարակից օրենսդրական փոփոխությունների փաթեթին: ՄԿՈՒ օրենսդրական փաթեթը, հիմնվելով միջազգային լավագույն փորձի և ոլորտի զարգացմանն ուղղված պետական ռազմավարական փաստաթղթերի վրա, նախատեսում է ոլորտում արմատական փոփոխություններ և նոր մոտեցումներ:
Օրենսդրական փաթեթի արդյունավետ իրագործումը պահանջում է շահառուների իրազեկում և վերապատրաստում, մասնավորապես՝ բարեփոխումների հիմնական ուղղությունների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ:
Հանդիպումների ընթացքում, մասնավորապես, քննարկվում են ՄԿՈՒ կրթական ծրագրերի կազմակերպման և ﬔթոդաբանական բարելավուﬓերի, աշխատանքի վրա հիﬓված ուսուﬓառության համակարգի ներդրման և դուալ ուսուցման կազմակերպման, պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացման, սոցիալական գործընկերության կառուցակարգերի հստակեցման, սոցիալական գործընկերների ներգրավվածության վերաբերյալ հարցեր։
Ծրագիրը մեկնարկել է Շիրակի մարզից: Յուրաքանչյուր փուլ ներառելու է մինչև 35 մասնակից՝ մասնագիտական ուսումնական հաստատություններից (ՄՈւՀ), տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններից, իրավասու տեսչական մարմնի տարածքային կենտրոններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից, ինչպես նաև լինելու են գործատուներ, որոնք համագործակցում են ՄՈւՀ-երի հետ։
Միջոցառումները կազմակերպվում են ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ: Գործընկեր կազմակերպություններն են ՀՀ կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ), Շվեյցարիայի եկեղեցու օգնությունը (HEKS/EPER), Իզմիրլյան հիմնադրամը, Ռազմավարական զարգացման գործակալությունը (ՌԶԳ) և «Վանանդ ագրո» ՓԲԸ-ն: Ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Շվեյցարիայի եկեղեցու օգնության (HEKS/EPER) կողմից՝ ՌԶԳ-ի և Բեռնի կիրառական գիտությունների համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցի աջակցությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց