ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հոկտեմբերի 17, 2024
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջին անգամ հոկտեմբերի 17-ը հայտարարվել է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր, որը համայնքների կենսունակ ավանդույթները, գիտելիքն ու ունակությունները պահպանելու ու առաջ մղելու նշանակալի նախաձեռնություն է:

Այս օրվա ճանաչումը ոչ միայն տոն է, այլև գործելու կոչ: Այն հիշեցնում է ոչ նյութական մշակութային ժառանգության կենսական կարևորության մասին՝ մեր ինքնության ձևավորման, սոցիալական համախմբվածության խթանման և հասարակության կայուն զարգացման ապահովման գործում: Կենսունակ ավանդույթները՝ լինեն դրանք բանավոր պատմություններ, կատարողական արվեստ, ծեսեր կամ արհեստագործություն, փոխանցվել են սերունդների միջոցով՝ մարմնավորելով մեր նախնիների գիտելիքը, հմտությունները և արժեքները: Դրանք պարզապես անցյալի մասունքներ չեն, այլ դինամիկ արտահայտություններ, որոնք շարունակում են ձևավորվել և զարգանալ մեր համայնքներում:

Պետության առանցքային քաղաքականության մաս են ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների գնահատումն ու տարածումը, ըստ պատշաճի հանրահռչակումը, պահպանումն ու փոխանցումը: Այդ արժեքները ոչ միայն կենսունակ են համայնքներում, այլև գրանցված ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես ազգայինի և համամարդկայինի համադրում: Այս համատեքստում հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության մարզերում և թանգարաններում կկազմակերպեն մշակութային միջոցառումներ, տարաբնույթ նախագծեր՝ հանրությանն իրազեկելու և ևս մեկ քայլ մոտեցնելու մեր ոչ նյութական ժառանգությանը։

Այս առիթով շնորհավորում եմ ոչ նյութական մշակութային ժառանգության ոլորտի կենսունակությունն ապահովող բոլոր անհատներին՝ արհեստագործ վարպետներին ու արվեստագետներին, ոլորտի մշակութային, կրթական և հասարակական կազմակերպություններին ու համայնքներին:

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը եկեք վերահաստատենք մեր հանձնառությունը՝ պահպանելու մարդկային ստեղծագործության անգնահատելի արտահայտությունները և ապահովելու դրանց փոխանցումը գալիք սերունդներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…