Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում ավանդական գրադարանը չի կորցրել իր հմայքը, գիրքն իր գրավչությունը, գրադարանավարն իր պահանջվածությունը`որպես միջնորդ ընթերցողի և գրքի միջև։
Գրադարանավարը գրքի, գիտելիքի իմացության տարածողն է։Մեր դպրոցում հարմարավետ են արտադասարանային ընթերցանության պայմանները, ջերմիկ է գրադարանի մթնոլորտը և դրան նպաստում է սիրված , երկարամյա գրադարանավար Գայանե Հարությունյանը։Նա օգնում, օժանդակում է սովորողներին գրքից ինքնուրույն օգտվելու գործում` իմանալով տվյալ գրքի առանձնահատկությունը, նրա ընտրությունը բավարարում է կրտսեր ընթերցողի ճաշակը, տանում նրան նոր գիտելիքների ճանապարհով։
Տոնի առթիվ ընթերցանության խմբակը (խմբավար Արևիկ Աբրահամյան) գեղեցիկ գրական-երաժշտական ցերեկույթ մատուցեց գրադարանային հանդիսատեսին։
Միջոցառումը մեկնարկվեց դպրոցի գրադարանավար Գայանե Հարությունյանի հակիրճ խոսքով, որն ավելի շուտ կանչ էր փոքրիկներին գրադարանի բարեկամ դարձնելու։
Խմբակի սաների կատարումները աչքի ընկան նուրբ մատուցմամբ, հստակ ու գրագետ խոսքով, անկեղծությամբ ու անմիջականությամբ։
Միջոցառման ներկաները մեծ բավականությամբ ու բարձր գնահատանքի խոսքերով հեռացան, իրենց հետ տանելով գեղարվեստական մտքի թռիչքի թեերը։
Կապանի N5 հիմնական դպրոց
Հարգելի՛ գործընկերներ, տեսնելով Ձեր հետաքրքրությունը՝ կիսվում եմ մի գաղտնիքով, որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործեցի ԱԲ-ն, որպեսզի ստեղծեմ պատմական հերոսի «Վիրտուալ զրուցակից»: Աշակերտները հնարավորություն ունեցան «հարցեր տալ» հերոսին և…
«Հարգելի՛ գործընկերներ, ևս մեկ հետաքրքիր փորձ իմ 4-րդ դասարանցիների հետ: Այս անգամ ԱԲ-ն օգտագործեցինք մեր շարադրությունների հերոսներին «կենդանացնելու» համար: Երեխաները նկարագրում էին իրենց մտքի հերոսին, իսկ ԱԲ-ն վայրկյանների ընթացքում ստեղծում…
«Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ կիսվել մի փոքրիկ «գաղտնիքով», որը երեկ փորձարկեցի իմ 4-րդ դասարանում և ստացա սպասվածից ավելի մեծ արդյունք: Օգտագործեցի ԱԲ-ն՝ ստեղծելու համար «Վիրտուալ զրուցակից» պատմական հերոսի կերպարով: Երեխաները…
Կարդալով Եղիշե Չարենց և Գևորգ Էմին .. Անցնում են նրանք:ÖŠՈւ նրանց երթից, Աչքերը հառած քարերին խաղաղ` Հանկարծ բաժանվում ու մոտ է գալիս Մի կապուտաչյա գանգրահեր տղա: ...Հետո կարծրացած փոշին է…
Հարգելի՛ գործընկերներ, Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ դասի արդյունավետությունը մեծապես պայմանավորված է սովորողների ակտիվ ներգրավվածությամբ ուսումնական գործընթացում: Երբ սովորողը դառնում է ոչ միայն լսող, այլ՝ մտածող, հարցադրող և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց