ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է նորակառույց դպրոցների՝ ճաշարանային գույքով ապահովման գործընթացին

Հոկտեմբերի 4, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 և Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 նորակառույց դպրոցներ՝ ծանոթանալու գույքով ապահովման գործընթացին:

Դպրոցները կառուցվել են Կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում և արդեն մոտ 1 տարի է՝ ինչ սկսել են բնականոն դասապրոցեսը: Դպրոցներն ապահովված են ուսումնական նոր գույքով. այս պահին ավարտին են մոտենում ճաշարանների կահավորման աշխատանքները:

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, կազմակերպատնտեսական վարչության պետ Հրանտ Մկրտչյանը և Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչները, որին պատվիրակված է եղել դպրոցների շինարարությունը:

Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Մխիթարյանը նախարարին տեղեկացրել է, որ դպրոցն ունի 850 աշակերտ, որոնցից 334-ը տարական դասարանների երեխաներ են: Նրա տեղեկացմամբ՝ ճաշարանը պետք է գործի 2 հերթափոխով, որպեսզի հասցնի սպասարկել բոլորին: Նախարարը հետաքրքրվել է՝ որքանով է գույքը մարդաչափական առումներով հարմարեցված երեխաներին և դպրոցի ճաշարաններին հատկացված տարածքներին, ինչ աշխատանքներ դեռ պետք է իրականացվեն:

Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոցի տնօրեն Անդրանիկ Քեհեյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ճաշարանային հատվածում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել, թե այս պահին դեռ ինչ անելիքներ կան: Տնօրենը տեղեկացրել է, որ դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար. այս պահին 303 սովորող ունեն, որոնց մոտ կեսն օգտվելու է ճաշարանից: Այս դպրոցում ևս տնօրենությունը դիտարկում է ճաշարանի գործարկումը 2 հերթափոխով:

Տնօրենը ԿԳՄՍ նախարարին տեղեկացրել է, որ թիվ 111 դպրոցը ներառված է նաև «ԿԱԹ երեխաներին» ծրագրում, որի շահառու են լինելու դպրոցի 5-9-րդ դասարանի աշակերտները: Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ իրականացվող փորձնական ծրագրից օգտվելու է այս դպրոցի 120 աշակերտ. որոշ աշակերտներ հրաժարվել են՝ ծնողների դիմումների համաձայն:

Նախարարը հետաքրքրվել է, թե արդյոք ամբողջությամբ ապահովվել է դպրոցներին հատկացված ուսումնական նոր գույքը և մարզադահլիճների կահավորումը: Նշվել է, որ գույքային հագեցվածությունն արդեն ավարտական փուլում է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցների պատասխանատուների հետ քննարկել է ճաշարանի գործարկման ժամկետները, ինչպես նաև աշխատանքների կազմակերպմանն առնչվող այլ հարցեր:

Նշենք, որ ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրում ընդգրկված ուսումնական հաստատություններն ամբողջությամբ ապահովվում են նոր ուսումնական, մարզական, խոհանոցային և լաբորատոր գույքով ու սարքավորումներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…