Աշակերտական հերթապահությունը բոլոր ժամանակներում դիտարկվել է կարգապահության կազմակերպման և ինքնադաստիարակության արդյունավետ միջոց։ Այս ուստարվա հաշվետու կոնֆերանսն առաջարկեց այն սկսել 6-րդ դասարաններից, նախորդ տարիների 8-րդ դասարանցիների փոխարեն։
Շաբաթը կիսվել է, և արդեն կարող ենք արձանագրել աչքահաճո արդյունք. վեցերորդցիները, մեկ մարդու պես, առավոտյան ժամը 8-00-ին, դպրոցում են, կանոնավորվել է առավոտյան անհարկի անցուդարձը, դասից ուշացողներ իսպառ չկան, առաջին դասարանցիներին հերթապահները սիրով ուղեկցում են դասարաններ։
Դասղեկ Արփենիկ Հայրապետյանն իր հիացմունքն է արտահայտում դասարանի ինքնակազմակերպման վերաբերյալ։
Ճիշտ է, ասում են` վատ օրինակն է վարակիչ, բայց մենք լիահույս ենք լավ օրինակի վարակման մեջ:
Կապանի N 5 հիմնական դպրոց