ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է

Հոկտեմբերի 2, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է իրականացնել «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:

Ծրագրի աշնանային շրջափուլի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 25-ին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից: Հանդիպման բանախոսը կոմպոզիտոր, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանն էր:

Նախագծի աշնանային փուլի շրջանակում արդեն իրականացվել են երեք հանդիպումներ. երկուսը՝ Լոռու մարզի Դսեղ և Գյուլագարակ գյուղերում, մեկը՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Հանդիպումները վարել են Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Նարեկ Բաղդասարյանը, հեղինակ-կատարող, երգահան, բանաստեղծ Վախթանգ Հարությունյանը և երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը:

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում 2024 թվականի ընթացքում իրականացվելու են հանդիպումներ Հայաստանի 50 մշակութային գործիչների հետ, որոնց ընտրությունը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից: Հանդիպումներն անցկացվելու են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում՝ ներգրավելով հանրակրթական դպրոցներում սովորող ավելի քան 4000 աշակերտի:

Հանդիպումներն անցկացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն կդիտեն տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցություն կունենան բանախոսի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կլինի հարցուպատասխանին նվիրված հատված, որը կնպաստի աշակերտ-արվեստագետ առավել անմիջական կապի շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…

  • Առցանց նյութեր, որոնք թեմայի դասավանդումը դարձնում են առավել մատչելի

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Ս․

    Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…

  • Բարեվարքությունը՝ որպես մանկավարժի նկարագրի հիմնասյուն

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…