Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցը մայիսի 10-ին տոնակատարության մեջ էր:
Աշխատանքի և Հաղթանակի տոների կապակցությամբ դպրոցի ամենակրտսեր աշխատավորները՝ I դասարանցիները, պատիվ ունեցան ներկայացնելու 2016-17 ուստարում կատարած իրենց առաջին մեծ աշխատանքը՝ գրաճանաչության և թվաճանաչության գործընթացի տոնական ավարտը, իրենց փոքրիկ ուժերով ձեռք բերած կարևոր հաղթանակը:
I ա, բ, գ դասարանները (դասվարներ Փառանձեմ Խաչատրյան, Լուսինե Խաչատրյան, Թամարա Ղազարյան) միասնական, համախմբված նշեցին տոնակատարությունը: Նրանց ուրախ երգը թևածում էր «Տառերի պուրակ» դարձած դպրոցամերձ հրապարակում: Խաղաղություն խորհրդանշող ճերմակաթև աղջիկների պարը հիացրեց ներկաներին:
I դասարանցիները հպարտ էին, որ պատիվ ունեցան ժառանգելու ազգի կայուն ու հարատև կապիտալը՝ հայոց գրերը, դարձան զարմանահրաշ թվերի զինակիրներ:
Նրանք աշխատանքի և հաղթանակի տոնի առիթով մեծարանքի և գնահատանքի խոսքեր ասացին դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին, ծնողներին, որոնց նվիրումը կրթության ոլորտին նպաստում է մեր դպրոցի աշխատանքներին ու հաղթանակներին:
Ծովակալ Իսակովի անվան դպրոցի I դասարանցիների համար այդ օրը հատկանշական էր նաև նրանով, որ նրանք պատիվ ունեցան դառնալու մտքի փոքրիկ ծովակալներ: Նրանք ստացան վկայագրեր, որպեսզի վստահորեն շարունակեն իրենց մեծ նավարկությունը գիտության ծովում:
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան